• Latest news

Նախարար. Հայաստանում ստենտավորման գինը կնվազի մինչեւ 700 000 դրամ

30 նոյեմբերի, 2017  21:27

Հայաստանում նախատեսվում է ստենտավորման գինը 1միլիոն 80 000-ից իջեցնել մինչեւ 700 000 դրամ: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը:

Ըստ նրա՝ արդեն հաջորդ տարվա փետրվար-մարտ ամիսներին բուժկենտրոններին կառաջարկվի նոր պայմանագրեր ստորագրել նոր գներով, որը հաջողվել է 50 տոկոսով նվազեցնել՝ ի հաշիվ ստենտների կենտրոնացված գնումների:

Նախարարի խոսքով՝ այդ ամենը ստենտի որակի եւ ստենտավորման վրա միայն դրականապես է ազդել. երկրում այլեւս անհայտ ծագման ոչ մի ստենտ չի դրվի, կկիրառվեն միայն ստուգված երեք մատակարարների ստենտները:

Նախարարը նաեւ նշել է, որ ստենտավորման գների նվազեցման արդյունքում այդ ոլորտի ֆինանսավորումը չի կրճատվի.«հավելյալ» գումարները հնարավորություն կտան ավելի մեծ թվով պացիենտների ստենտավորել կամ պետպատվերի շրջանակներում գլխուղեղի անոթների ստենտավորում սկսել:

Հիշեցնենք, որ ստենտավորման գների առաջին իջեցումը Հայաստանում տեղի է ունեցել 2016-ի օգոստոսին: Արշավն սկսել է «Աստղիկ» բժշկական կենտրոնը, իսկ նրանից հետո մյուս բոլոր բուժկենտրոնները, նախարարության հետ պայմանավորվածության:

Ինչպես ավելի վաղ գրել էր NEWS.am Medicine-ը, Հայաստանում եւ հարեւան Վրաստանում ստենտավորման գների միջեւ եղած մեծ տարբերությունը հանգեցրեց նրան, որ Հայաստանի շատ բնակիչներ ստենտավորման համար մեկնում էին Վրաստան: Մեր հաշվարկներով, Թբիլիսիում գները երկու, իսկ որոշ տեղերում նաեւ երեք անգամ ավելի մատչելի էին, քան Երեւանում: Այնպես որ ստենտավորման գների նվազեցումը Հայաստանի համար դեռ ակտուալ է:

Ի միջի այլոց, Հայաստանում շատ բժիշկներ գների տարբերությունը բացատրում էին նրանով, որ Վրաստանում կիրառվում են անորակ ստենտներ: Բայց իրականում հարցը կենտրոնացված գնումների մեջ է, ինչը հնարավորություն է տալիս ավելի հարմար պայմաններով ձեռք բերել ստենտները. սա ընդունել է նաեւ նախարար Ալթունյանը:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել