• Latest news

Ինչպես պայքարել տղամարդկային անպտղության դեմ

22 ապրիլի, 2014  22:45

Կինը իր ողջ ուժերով կարող է պայքարել հղիանալու համար, սակայն երբեմն անպտղության մեղքի մի մասը պատկանում է զուգընկերոջը: Անպտուղ զույգերի 40%-ի մոտ անպտղության պատճառ է հանդիսանում զուգընկերը՝ համաձայն վերարտադրողական բժշկության Ամերիկյան ասոցիացիայի, հաղորդում է Fox News-ը:

Իսկ ի՞նչն է տղամարդկային անպտղության պատճառ դառնում

Սերմնաժայթքման ժամանակ տղամարդը արտազատում է միլիոնավոր սպերմատոզոիդներ, սակայն դրանցից միայն մի քանիսն են հասնում ձվաբջջին:

Տղամարդկային անպտղության հիմնական եւ դարձելի պատճառ է հորմոնային դիսբալանսը, քանի որ տեստոստերոնն անհրաժեշտ է սպերմատոզոիդների զարգացման եւ հասունացման համար:

Բացի այդ, տղամարդկային անպտղությունը կարող է լինել գենետիկական կամ առաջացած վարակից, վնասվածքից կամ հիվանդությունից: Եվս մեկ տարածված եւ դարձելի պատճառ է վարիկոցելեն, որն առկա է անպտուղ տղամարդկանց 40%-ի մոտ: Վարիկոցելեն՝ ամորձու շրջանի երակների լայնացումն է, որն ազդում է սպերմատոզոիդների զարգացման վրա:

Համաձայն Fertility and Sterility ամսագրում հրապարակված վերջին հետազոտությունների, արյան մեջ ֆթալատի բարձր պարունակությամբ տղամարդիկ ավելի են հակված անպտղության: Ֆթալատները քիմիական նյութեր են, որոնք պարունակվում են պլաստմասսայում եւ ազդում են մարդու ներզատական համակարգի վրա եւ հատկապես սերմնագոյացման, ասում են փորձագետները:

Տղամարդկանց անպտղության եւս մեկ կարեւոր պատճառ կարղ է լինել սթրեսը: Սթրեսի հորմոն կորտիզոլի բարձր մակարդակը արգելակում է սերմնագոյացման համար պատասխանատու հորմոնները:

Սակայն, ինչպես ասում են փորձագետները՝ անպտղության համար մեկ պատճառն է չ ճիշտ սննդակարգը:

Եվ այսպես, ի՞նչ պետք է անի տղամարդը, որպեսզի իր զուգընկերուհին հղիանա.

 

1. Այցելել ուրոլոգի

Ուրոլոգը կարող է որոշել, խնդիրը ֆիզիկական է, թե հորմոնային: Եթե խնդիրը հորմոնային է, ապա դեղորայքը արդյունավետ ազդում է դեպքերի 90%-ում:

2. Առողջ սնունդ ուտել

Երեխա ունենալ ցանկացող տղամարդը պետք է հրաժարվի վերամշակված, ռաֆինացված սննդամթերքից, իր սննդակարգ ներառի մրգեր եւ բանջարեղեն՝ հիմնականում օրգանական, քանի որ պեստիցիդները նույնպես ազդում են սերմի որակի վրա: Շատ օգտակար են կակղամորթերը, ընկույզները եւ արեւածաղկի սերմերը:

3. Ազատվել ավելորդ կիլոգրամներից

Ավելորդ քաշը կամ ճարպակալումը կարող են ազդել պտղաբերության վրա, իսկ վերջերս հանրային առողջապահության Հարվարդյան դպրոցի հետազոտողները հայտնաբերել են, որ ֆիզիկական վարժությունները եւ հատկապես ուժայինները կարող են ավելացնել սպերմատոզոիդների քանակը:

4. Լուծել աղեստամոքսային համակարգի հետ կապված խնդիրները

Այրոցը, գազերը, փորկապությունը եւ գրգռված աղու համախտանիշը կարող են նշանակել, որ տղամարդը սերմի արտադրության վրա ազդող անհրաժեշտ քանակությամբ սննդանյութեր չի ստանում: Այդ իսկ պատճառով կարեւոր է բժշկի դիմել, ով կարող է որոշել, թե ինչ է տեղի ունենում:

5. Չծխել եւ քիչ խմել

Ծխելուց հրաժարվելու եւս մեկ պատճառ. հետազոտությունները ցույց են տվել, որ ծխախոտի ծուխը, ալկոհոլը եւ կոֆեինը ազդում են սերմի արտադրության վրա:

6. Համբերատար լինել

Տղամարդուն 3 ամիս է անհրաժեշտ նոր սերմի արտադրության համար: Այդ իսկ պատճառով բուժման արդյունքները նկատելի կլինեն 4,5 եւ նույնիսկ 6 ամիս անց:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է