• Latest news

Ամերիկացուն վերադարձրել են տեսողությունը «բիոնիկական աչքի» շնորհիվ (ֆոտո)

24 ապրիլի, 2014  14:01

Ամբողջությամբ կույր ամերիկացին վերադարձրել է տեսողության մի մասը նոր ակնային պրոթեզի տեղադրման շնորհիվ: Ռոջեր Պոնտցը դեռեւս դեռահաս տարիքում ձեռք է բերել աչքերի դեգեներատիվ հիվանդություն՝ պիգմենտային ռետինիտ՝ ցանցաթաղանթի լուրջ վնասումների հանդեպ գենետիկական նախատրամադրվածության, որը հաճախ կուրության է բերում: Սակայն այժմ, «բիոնիկ աչքի» վիրաբուժական իմպլանտացիայի բարձր տեխնոլոգիական միջամտության շնորհիվ նա կարողացել է տեսնել կնոջ, թոռնիկի եւ նույնիսկ կատվի ուրվագծերը, հաղորդում է Fox News-ը:

«Դա ցնցող է: Այնքան հետաքրքիր է ամեն օր ինչ-որ նոր բան տեսնել»,- ասել է Պոնտցը: 55-ամյա նախկին ծանրամարտիկը եւ գործարանի աշխատողը ԱՄՆ-ում արհեստական ցանցաթաղանթ ստացած 4 մարդկանցից մեկն է այն բանից հետո, երբ ԱՄՆ սննդամթերքի եւ դեղորայքի վերահսկման գործակալությունը անցյալ տարի թույլատրել է դրա օգտագործումը:

Պիգմենտային ռետինիտը ժառանգական հիվանդություն է, որը բերում է տեսողության դանդաղ բայց զարգացող կորստի՝ ցանցաթաղանթի բջիջների լուսազգայնության աստիճանաբար կորստի հետեւանքով: Հիվանդները սկզբից կորցնում են կողմնային եւ գիշերային տեսողությունը, այնուհետեւ՝ կենտրոնական տեսողությունը, ապա ամբողջությամբ կուրանում են:

Պոնտցի ձախ աչքում տեղադրված արհեստական իմպլանտատը  Second Sight ընկերության ստեղծած համակարգի մաս է հանդիսանում. նրանում ընդգրկված են հատուկ ակնոցներին ամրացված ոչ մեծ տեսախցիկ եվ հաղորդիչ:

Տեսապատկերը տեսախցիկից վերածվում է էլեկտրական ազդակների շարքի, որոնք անլար ցանցով հաղորդվում են ցանցաթաղանթի մակերեսի էլեկտրոդներին: Ազդակները խթանում են ցանցաթաղանթի մնացած առողջ բջիջները՝ ստիպելով նրանց վերահաղորդել ազդակը տեսողական նյարդին:

Այնուհետեւ տեսողական ինֆորմացիան հաղորդվում է գլխուղեղ, որտեղ վեր է ածվում լուսային ուրվագծերի, որոնք կարելի է ճանաչել եւ մեկնաբանել՝ ինչը թույլ է տալիս հիվանդին վերականգնել որոշ տեսողական ֆունկցիաներ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել