Եթե ձեր մեջքը ցավում է ծանրություն բարձրացնելուց, ձգձգվող վնասվածքից կամ մեջքում քրոնիկական ցավեր ունեք, մի շտապեք ցավազրկողներ ընդունել: Խոսեք ձեր բժշկի հետ բնական միջոցներով բուժման հնարավորության մասին, խորհուրդ են տալիս փորձագետները, հաղորդում է Fox News-ը:
Յոգա
Բրիտանացի հետազոտողները հայտնաբերել են, որ մեջքի չափավոր ցավերով տառապող հիվանդների մոտ 3 ամիսների ընթացքում շաբաթական մեկ անգամ յոգայով զբաղվելուց հետո նկատելի բարելավում է դիտվել, համեմատած այն հիվանդների հետ, ովքեր դեղորայքային բուժում եւ ֆիզիոթերապիա են ընդունել:
Ձգումներ
Մեջքի ձգումների 52 րոպեանոց դասերը կազմված են 15 վարժություններից, որոնք ձգում են բոլոր հիմնական մկանախմբերը՝ ոտքերի եւ որովայնի մկանների շեշտվածությամբ:
Մերսում
Մեջքի քրոնիկական ցավերով տառապող մարդիկ՝ ում ամեն շաբաթ մերսում են կատարել, 10 շաբաթ հետո հայտնել են ցավի մեղմացման մասին, ասվում է Annals of Internal Medicine study-ում հրապարակված հոդվածում:
Ասեղնաբուժություն
Ասեղնաբուժությամբ բուժում ստացած մարդիկ հայտնել են մեջքի ցավի զգալի թուլացման մասին:
Հոգեթերապիա
Թերապեւտի հետ մեջքի ցավի հետ խոսելը հանգստացնող ազդեցություն է ունենում: Բրիտանացի գիտնականների կատարած հետազոտություններում մեջ մեջքի ցավով հիվանդները, ովքեր 6 շաբաթների ընթացքում շաբաթական մեկ անգամ խմբակային ճանաչողական թերապիայի 90 րոպեանոց կուրս են անցել, հայտնել են թերապիայի ժամանակ ախտանիշների թուլացման մասին:
Ուժային վարժություններ
Հայտնի մարզիչ Քեթի Կեխլերն առաջարկում է հետեւյալ վարժությունները. մեջքով կանգնեք դեպի պատը եւ թիակները հենեք պատին: Դուք կարո՞ղ եք այս վիճակում մնալ «Happy birthday to you» երգի ողջ ընթացքում: Եթե ոչ՝ ապա ձեզ անհրաժեշտ է ամրապնդել մեջքի եւ ողնաշարի մկանները:
Ֆիզիոթերապիա
Spine ամսագրում հրապարակված հոդվածում ասվում է, որ եթե ֆիզիոթերապիան սկսել մեջքի ցավերի առաջացումից ամենաուշը երկու շաբաթ հետո, ապա կարելի է զգալիորեն նվազեցնել հետագա բարդությունները:
Մանուալ թերապիա
Օստեոպաթիկ մանուալ թերապիայի ժամանակ ոսկրահարդարը կամ մանուալ թերապեւտն ուղղում է մեջքի մկանները ձգումների եւ ճնշման ու դիմադրության մեթոդով:
Սթրեսի նվազում
Երբ մարդը գրգռված է, նրա օրգանիզմը մկանների լարման պատասխան ռեակցիա է գործարկում:
Մեդիտացիա
Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ մեդիտացիան օգնում է գրեթե բոլոր քրոնիկական ցավերի ժամանակ:
Քարխոտի արմատ
2009-ը թվականին «Մերկ» ընկերության անցկացրած հետազոտության համաձայն՝ հինգ օրվա ընթացքում քարխոտի արմատի քսուք օգտագործած մեջքի ցավով մարդիկ նկատելիորեն (95%-ով) թուլացրել են մեջքի ցավերը:
Ջրային թերապիա
Ջրային թերապիան նույն ֆիզիոթերապիան է միայն թե ջրում: Դիմադրության համար ծանրությունների օգտագործման փոխարեն ջրային թերապիայում օգտագործվում է ջրի ուժը: Հետազոտությունները ցույց են տվել, որ ջրային թերապիան օգնում է մեջքի ստորին մասի ցավերի ժամանակ:
Տայ Չի
Չինական մարտարվեստի այս դանդաղ տեսակը կարող է մեջքի ցավի բուժման արդյունավետ միջոց հանդիսանալ:
Ալեքսանդրի տեխնիկա
Ալեքսանդրի տեխնիկան հիվանդներին սովորեցնում է, թե ինչպես առօրյա գործունեության ժամանակ կարգավորել կեցվածքը, որպեսզի թուլացնել մկանային լարվածությունը եւ սթրեսը:
Պիլատես
Երբ մարդու մեջքը ցավում է, սպորտը թողնելու գայթակղությունը մեծանում է: Բայց ավելի լավ է դա չանել: Պիլատեսը հիանալի հնարավորություն է այդպիսի մարդկանց համար: Physical Reհabilitation Medicine ամսագրում 2014 թ-ին հրապարակված հետազոտությունում ասվում է, որ մեջքի ստորին հատվածում ցավերով հիվանդները 6 ամիսների ընթացքում շաբաթական մեկ անգամ պիլատեսի 5 ժամյա դասերից հետո զգացել են ցավի զգալի թուլացում, ինչպես նաեւ նրանց մոտ ավելացել է շարժունակությունը եւ բարելավվել է հոգեկան առողջությունը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր