• Latest news

Մատնահարդարման ժամանակ հնարավո՞ր է հեպատիտ C-ով վարակվել

18 դեկտեմբերի, 2017  20:25

ԱՄՆ գեղեցկության սրահներում աշխատող արտասահմանցիները հաճախ չեն պահպանում հիգիենայի կանոնները եւ իրենց գործիքները չեն ախտահանում, ինչը հեպատիտ C-ով եւ այլ հիվանդություններով հաճախորդների վարակվելու լուրջ վտանգ է ստեղծում: Այս մասին հայտնում են The Rutgers School of Public Health-ի (ԱՄՆ) գիտնականները:

ԱՄՆ-ում մատնահարդարման սրահներում կարող են մեկ գործողության դիմաց վերցնել 10-ից մինչեւ 45 դոլար, սակայն ուրիշ երկրներից եկած կոսմետոլոգները վտանգավոր քիմիական նյութերով, այդ թվում՝ տարբեր կարգի գելերով ու ակրիլային նյութերով աշխատելու նույնքան մանրակրկիտ պատրաստություն չեն անցնում, որքան կոսմետոլոգիայի ոլորտի ամերիկացի փորձագետները: Հետազոտությամբ պարզվել է, որ ձեռքերի եւ ոտքերի մատնահարդարների մեծ մասը, որոնք Ասիայի երկրներից են եկել, ընդհանրապես չեն օգտվում այնպիսի պաշտպանական անձնական պարագաներից, ինչպիսին ձեռնոցն է, հատուկ ակնոցը եւ դիմակը:

Սրա հետ կապված հետազոտության հեղինակները կոչ են անում այլ երկրներից եկած մասնագետներին հարցեր տալ այն ամենի մասին, ինչն իրենց անհասկանալի է, հատկապես եթե դա կապված է հենց իրենց եւ հաճախորդների համար ինֆեկցիայի վտանգի հետ:

Մասնագետները հիշեցնում են, որ մեկանգամյա օգտագործման կոսմետոլոգիական գործիքների ոչ պատշաճ մաքրումը հաճախորդներին ենթարկում է կոնտակտային դերմատիտի վտանգին: Մեծանում է նաեւ մի շարք վտանգավոր եւ անգամ մահացու բակտերիաներով, սնկերով, վիրուսներով եւ արյամբ փոխանցվող ախտածիններով, այդ թվում՝ հեպատիտ B-ով եւ C-ով վարակվելու վտանգը:

Նույն վտանգներն են առկա նաեւ հարաճուն հանրաճանաչություն ձեռք բերող  ոտնաթաթերի սպա գործողության ժամանակ՝ ձկնիկների օգտագործմամբ, որոնք մահացած մաշկով են սնվում: Մի քանի կոսմետոլոգիական գործողությունների դեպքում նյութեր են օգտագործում, որոնց մեջ մեծ է քաղցկեղածինների խտությունը, այդ թվում՝ ֆորմալդեհիդների:

Նշենք, որ ինֆեկցիոն հիանդություններով վարակվելու վտանգ կա նաեւ Հայաստանի սրահներում, քանի որ ոչ բոլոր գեղեցկության սրահներում են ձեռքերի եւ ոտքերի մատնահարդարման գործիքները ինչպես հարկն է ախտահանում. որոշ սրահներում դրանք պարզապես սպիրտով են մաքրում, ինչն, իհարկե, բավարար չէ: Մի քանի սրահներում էլ գործիքներն ուղղակի լվանում են հոսող ջրով կամ նույնիսկ դա էլ չեն անում:

Գեղեցկության սրահ ացելելիս վտանգներից ապահովագրվելու համար պարզեք, թե այնտեղ հատկապես ինչպես են գործիքներն ախտահանում. բարեխիճ վարպետները դրանք նույն կերպ են ախտահանում, ինչպես վիրաբուժական գործիքները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել