• Latest news

Տարեց տարիքում կալցիումը եւ D վիտամինը կոտրվածքներից չեն փրկում

27 դեկտեմբերի, 2017  23:49

Կալցիում կամ D վիտամին պարունակող հավելումների օգտագործումը չեն կարող տարեց մարդկանց ազդրի կամ այլ ոսկորների կոտրվածքներից պաշտպանել: Այսպիսի եզրակացության են եկել չինացի գիտնականները: Նրանց հետազոտության մասին նշված է JAMA ամսագրում հրապարակված հոդվածում:

Կոտրվածքների մեծացող սոցիալական եւ տնտեսական բեռը՝ կապված օսթեոպորոզի հետ, ամբողջ աշխարհում այսպիսի վնասվածքների կանխումը դարձնում է հասարակական առողջապահության հիմնական թիրախներից մեկը, նշել են հետազոտողները: Նրանք 33 հետազոտություն են վերլուծել՝ կոտրվածքների հետ կալցիումի եւ D վիտամինի կապի վերաբերյալ, որոնց մասնակցել է 50 տարեկանից մեծ ավելի քան 51 հազար մարդ, որոնք ծերանոցներում չեն ապրում: Մասնագետները կալցիում կամ D վիտամին ընդունելու եւ կոտրվածքների հավանականության միջեւ նկատելի զուգորդություններ չեն հայտնաբերել:

Գիտնականները եզրակացրել են, որ կալցիումի եւ D վիտամինի հավելումները չեն նվազեցում նոր կոտրվածքների հավանականությունը՝ անկախ դոզայից, հիվանդի սեռից, սնունդի չափաբաժնում կալցիումի քանակությունից կամ արյան մեջ D վիտամինի նախնական խտությունից:

Մինչդեռ վաղուց ապացուցված է, որ D վիտամինը անչափ կարեւոր է մարդու կենսագործունեության համար: Այսպես՝ այն կարեւոր դերակատարում ունի կալցիումի ներծծման պրոցեսի կարգավորման եւ ոսկրային հյուսվածքի աճի խթանման մեջ: Այն չափազանց արդյունավետ է կրծքագեղձի, խթաղիի եւ շագանակագեղձի քաղցկեղի կանխարգելման համար, անփոխարինելի է սրտի հիվանդությունների դեպքում եւ հոգեկան խանգարումները բուժելիս:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է