• Latest news

Պատվաստումների հակացուցումները. Ե՞րբ երեխաներին չի կարելի պատվաստել

27 ապրիլի, 2014  15:45

Գրեթե բոլոր ծնողները ցանկանում են իմանալ, թե որո՞նք են պատվաստումների հիմնական հակացուցումները, եւ ո՞ր դեպքերում երեխաներին չի կարելի պատվաստել։ Այս հարցերի շուրջ NEWS.am Medicine-ի թղթակիցը զրուցեց իմունականխարգելման հարցերով հանրապետական խորհրդատվական հանձնաժողովի անդամ, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի գլխավոր բժշկի ամբուլատոր գծով տեղակալ Աննա Բալյանի հետ։

Ահա պատվաստումների այն հիմնական հակացուցումները, որոնք նշեց Աննա Բալյանը.

1. Ծանր ալերգոլոգիական ռեակցիա կամ անաֆիլակտիկ շոկ՝ նախորդ պատվաստումից հետո։ Եթե առաջին պատվաստումից հետո երեխայի մոտ նմանատիպ ծանր ռեակցիաներ են եղել, դա լուրջ հակացուցում է հաջորդ պատվաստումն անելու համար։

2. Ցանկացած հիվանդության սուր ընթացքը հակացուցում է բոլոր պատվաստումների համար։ Եթե երեխայի ջերմությունը բարձր է, պատվաստումն արժե հետաձգել մի քանի օրով կամ շաբաթով, մինչեւ երեխան ապաքինվի։

3. Ծանր իմունոդեֆիցիտային վիճակները կենդանի պատվաստումների համար հակացուցված են։ Կենդանի պատվաստումների թվում են ԲՑԺ-ն, պոլիոմիելիտը, կարմրուկը, կարմրախտը եւ խոզուկը։

4. ԲՑԺ-ի եւ հեպատիտ Բ-ի դեմ պատվաստումները, որոնք կատարվում են հենց ծննդատանը, հակացուցված են, եթե երեխայի քաշը 1700 գրամից պակաս է։ Սակայն երեխան կարող է պատվաստվել ավելի ուշ, երբ քաշ հավաքի եւ երբ մանկաբույժը որոշի, որ երեխան արդեն առողջ է եւ պինդ։

5. Մեծահասակ մարդկանց էլ կարող են պատվաստումները հակացուցված լինել։ Հղի կանանց, օրինակ, հակացուցված են կարմրուկի եւ կարմրախտի պատվաստումները։

«Մնացած հիվանդությունները, որոնք նախկինում համարվում էին հակացուցում, այսօր վերանայված են եւ արդեն հակացուցում չեն համարվում։ Օրինակ, թիմուսի մեծացումը այսօր արդեն հակացուցում չի», - ասաց Աննա Բալյանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է