• Latest news

Ինչո՞վ է վտանգավոր քնի մշտական պակասը

7 հունվարի, 2018  16:08

Օրական 8 ժամից պակաս քնող մարդիկ ավելի հաճախ են ենթակա դեպրեսիայի եւ տագնապի, պարզել են Նյու Յորքի նահանգի Բինգեմթոնի համալսարանի գիտնականները:

Հետազոտողները գնահատել են մարդկանց քնի տեւողությունը, որոնք տառապել են տարբեր աստիճանի անհանգստությամբ եւ  ռումինացիայով՝ բացասական մտքերի վրա մշտական կենտրոնացվածություն: Նրանց նաեւ պատկերներ են ցույց տվել, որոնք կոչված էին էմոցիոնալ արձագանք առաջացնել, այնուհետեւ բբերի շարժումից գնահատել են փորձարկվողների արձագանքը:

Պարզվել է, որ քնի կանոնավոր խանգարումները մարդկանց մոտ խնդիրներ են առաջացնում բացասական տեղեկություններից շեղվել փորձելիս: Գիտնականների կարծիքով՝ սա նպաստում է հոգեվիճակի խանգարումների զարգացմանը, մասնավորապես՝ տագնապի եւ դեպրեսիայի առաջացմանը:

«Մենք պարզել ենք, որ հետազոտությանը մասնակցած մարդկանց մոտ բացասական մտքերին կառչելու միտում է եղել: Այն դեպքում, երբ մարդիկ սովորաբար կարողանում են հաղթահարել բացասական տեղեկությունների ազդեցությունը, նրանք սրա հետ կապված խնդիրներ են ունեցել»,- հետազոտության հեղինակներից մեկի՝ պրոֆեսոր Մերեդիտ Քոուլզին է մեջբերել Eurekalert պորտալը:

Գիտնականների կարծիքով՝ այս տվյալները հոգեբույժներին կօգնեն  ավելի հաջող պայքարել մի շարք հոգեկան խանգարումների դեմ՝ շտկելով հիվանդների քնի ռեժիմը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել