• Latest news

Հեծանվասպորտը չի ազդում տղամարդկանց սեռական առողջության վրա․ հետազոտություն

13 հունվարի, 2018  15:12

Տղամարդիկ, որոնք իրենց կյանքը չեն պատկերացնում առանց հեծանիվ վարելու, կարող են վերջապես թեթեւացած շունչ քաշել՝ Քալիֆորնիական համալսարանի գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ հեծանիվ վարելը որեւէ բացասական ազդեցություն չունի տղամարդկանց սեռական առողջության վրա ու չի հանգեցնում ոչ սեռական, ոչ էլ ուրոլոգիական խանգարումների։

Այսպիսով, գիտնականները հերքել են այն տարածված առասպելները, որ այդ մարզաձեւը էրեկտիլ դիսֆունկցիա է առաջացնում ու միզուղիների ինֆեկցիա։ Հետազոտությունը ցույց էր տվել, որ պրոֆեսիոնալ հեծանվորդների սեռական ու ուրոլոգիական առողջությունը չի զիջում, ասենք, լողորդների ու վազորդների առողջությանը։ Ավելին՝ բարձր ինտենսիվությամբ պարապող հեծանվորդների էրեկտիլ ֆունկցիան նույնիսկ ավելի լավ վիճակում է։

Գիտնականները հույս ունեն, որ իրենց ստացած արդյունքները մարդկանց կդրդեն ավելի ակտիվ զբաղվել հեծանվասպորտով, որը սրտանոթային համակարգի առողջության համար ապահովում է բազմաթիվ առավելություններ, որոնք գերազանցում են ցանկացած ռիսկեր։

Իրենց եզրակացությունները գիտնականները արել են հեծանվասպորտի, լողի ու վազքի ավելի քան 4000 սիրահարների առողջության ուսումնասիրության հիման վրա։ Մարզիկները լրացրել են հարցաշար, որը օգնել է գնահատել սեռական խանգարումները ու շագանակագեղձի խնդիրները, նաեւ հասկանալ միզուղիների ինֆեկցիաների պատմությունը, հեծանիվ վարելու հետ կապված անհարմարության զգացողությունների ու բնորոշ խանգարումների հաճախությունը։

Հետազոտության մասնակիցներին հարցրել են այն մասին, թե հեծանիվների ինչ տեսակ են նրանք գործածում, ինչպիսի նստատեղեր ու ինչ անկյան տակ, ինչքան ժամանակ են անցկացնում հեծանիվի վրա նստած, նաեւ՝ թե ինչ ոճով են վարում հեծանիվը։ Պարզվել է, որ հեծանվորդների սեռական ու ուրոլոգիական առողջությունը միանգամայն համադրելի է լողորդների ու վազորդների առողջության հետ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է