• Latest news

Վեյփի ծուխը քաղցկեղ է առաջացնում․ հետազոտություն

30 հունվարի, 2018  14:18

Վեյփի ծուխը վնասում է ԴՆԹ-ն, ինչը կարող է մեծացնել քաղցկեղային հիվանդությունների վտանգը։ Այսպիսի եզրակացության են եկել Նյու Յորքի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները, հաղորդում է EurekAlert-ը։

Կենսաբանները երեք ամսվա ընթացքում ստիպել են մկներին շնչել նիկոտին պարունակող  էլեկտրոնային ծխախոտի ծուխը։ Արդյունքում նրանց մոտ նկատվել է սրտի հյուսվածքներում, թոքերում եւ միզապարկում ԴՆԹ-ի վնասումներ՝ ի տարբերություն վերահսկվող խմբի, որոնք շնչել են մաքուր օդ։

Բացի այդ «ծխող մկների» մոտ նկատվել է վնասված ԴՆԹ-ի վերականգնման  կարողությունների նվազում։

Հետազոտողները նշում են, որ էլեկտրոնային սիգարետը ավելի քիչ կանցերոգեն է պարունակում,  քան ծխախոտային մյուս արտադրանքները։ Սակայն, աշխատանքի հեղինակները կարծում են, որ օնկոլոգիական հիվանդությունների ռիսկը վայփ ծխողների դեպքում ավելի բարձր է, քան չծխող մարդկանց դեպքում։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել