• Latest news

Ծխախոտը մեր հանրության ամենամեծ թշնամին է. բժիշկ

31 հունվարի, 2018  15:30

Ծխախոտը մեր հանրության ամենամեծ թշնամին է, կարծում է Հայաստանի Հակաքաղցկեղային լիգայի նախագահ, բժիշկ Արամ Բադալյանը: Հունվարի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարեց, որ բժիշկների համար մեծ ողբերգություն է հանդիպել ծանր հիվանդություններով հիվանդների, որոնց հիմնական պատճառը ծխելն է:

Նրա խոսքով՝ քաղցկեղի որոշ տեսակների առաջացման առաջնային պատճառը հենց մշտական ծխելն է, ինչպես ցույց են տալիս վերջին հետազոտությունները՝ նաեւ պասիվ ծխելը:

Բժիշկը «սարսափելի վիճակագրություն» ներկայացրեց. թոքերի քաղցկեղով հիվանդների 90 տոկոսը մոլի ծխող է, կոկորդի քաղցկեղով տառապողների 60 տոկոսն է մոլի ծխող, մնրանց 30 տոկոսը աշխատավայրում կամ տանը ենթարկվում է երկրորդային ծխի ազդեցությանը:

Նրա խոսքով՝ վերջին տարիներին թոքերի քաղցկեղը երիտասարդացել է. եթե նախկինում այն ախտահարում էր 55 տարեկանից մեծ մարդկանց, ապա հիմա՝ արդեն 45 տարեկանից մեծ:

Արամ Բադալյանը հայտնեց, որ մենք տարածաշրջանում ծխող երկիր ենք համարվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll