• Latest news

Ո՞ր կանայք են ենթակա կաթվածին բախվելու վտանգին

12 փետրվարի, 2018  13:18

Կաթվածների զարգացման հավանականությունը մեծացնում են վտանգի այնպիսի գործոնները, ինչպիսին են՝ արյան բարձր ճնշումը, սրտային հիվանդությունները, դիաբետը, ծխելը, ալկոհոլի եւ թմրանյութերի օգտագործումը, ճարպակալումը եւ ոչ առողջ սննդակարգը: Սակայն կան վտանգի նաեւ այլ գործոններ, որոնց շատերն անտեղյակ են:

Պարզվում է՝ կանայք ավելի հաճախ են կաթվածով տառապում, քան տղամարդիկ, ավելին՝ կաթվածների հետեւանքով մահացությունը իգական սեռի հիվանդների շրջանում ավելի բարձր է, քան արական սեռի հիվանդների: Նոր հետազոտության հեղինակ, Բրիգեմի Կանանց հիվանդանոցի (ԱՄՆ) բժիշկ Քեթրին Ռեքսորդը պնդում է, որ կանայք որպես սիրտ-անոթային հիվանդությունների առաջին դրսեւորում կաթված ստանալու ավելի մեծ հավանականություն ունեն:

Բժիշկ Ռեքսորդը եւ նրա թիմը եզրակացրել են, որ կանանց մոտ առկա են հետեւյալ յուրահատուկ նշանները, որոնք ցույց են տալիս կաթվածի մեծ հավանականությունը.

  • մինչեւ 10 տարեկանը դաշտանի սկսվելը,
  • մինչեւ 45 տարեկանը դաշտանադադրի սկսվելը,
  • դեհիդրոէպիանդրոսթերոնի ցածր մակարդակը,
  • խմելու հակաբեղմնավոիչների ընդունումը (էստրոգեններով կամ համակցված),
  • գեստացիոն դիաբետը,
  • հիպերտոնիան հղիության ժամանակ կամ անմիջապես ծննդաբերությունից հետո,
  • պրեէկլամպսիան:

Գիտնականների կարծիքով՝ որպես կաթվածի վտանգի գործոն լրացուցիչ հետազոտություն է պահանջում նաեւ տրանսդերմալ էստոգենային կամ պրոգեստոգենային հակաբեղմնավորիչների օգտագործումը:

Ըստ նշված չափորոշիչների՝ ռիսկի խմբի մեջ մտած կանանց գիտնականները խորհուրդ են տալիս իրենց ճնշմանն ուշադրությամբ հետեւել: Նրանց համար հատկապես կարեւոր է բացառապես առողջ կենսակերպին հետեւելը, որ նվազեցնեն հիպերտոնիայի եւ դրան հաջորդող կաթվածի զարգացման հավանականությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll