• Latest news

Տկարամտությունը կարող է վարակիչ լինել

19 փետրվարի, 2018  11:58

Ծերունական դեմենցիան կարող է փոխանցվել վիրաբուժական գործիքներով: Նման եզրակացության են հանգել Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները: Հետազոտողները նկարագրել են ուղեղի ամիլոիդային անգիոպատիայի (ՈւԱԱ) 8 դեպք՝ ուղեղային արյունահոսմամբ, որն առաջացել է նախկինում գլխուղեղի վիրահատություն տարած հիվանդների մոտ: Այս մասին հայտնում է Science Alert ամսագիրը:

Ուղեղի ամիլոիդային անգիոպատիայի դեպքում ախտահարվում են գլխուղեղի անոթները եւ տեղի է ունենում ամիլոիդների կուտակում՝ սպիտակուցներ, որոնք, ինչպես համարվում է, Ալցհեյմերի հիվանդության զարգացում են հրահրում:

Սակայն առայժմ ՈւԱԱ-ով հիվանդների մոտ չի հայտնաբերվել մահացու վտանգավոր դեմենցիային հատուկ տաու սպիտակուցի զգալի քանակություն, որը կծիկներ է առաջացնում եւ խախտում միկրոխողովակների առաջացումը, որոնք անհրաժեշտ են բջիջներում նյութերի փոխադրման համար:

Հետազոտողները պնդում են, որ վիրաբուժական գործիքների մշակման նոր մեթոդները պետք է կանխեն ուղեղի վիրահատությունների ժամանակ պաթոլոգիական սպիտակուցների փոխանցումը: Սակայն դրանք դեռեւս պետքէ ստեղծվեն: Ըստ որում՝ ամիլոիդները կայուն են վարակազերծման ստանդարտ միջոցների նկատմամբ, ներառյալ՝ եռացնելը, չորացնելը եւ ֆորմալդեհիդի ներգործությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել