• Latest news

Չծխաղտոտել. Հայաստանում ծխելու դեմ պայքարը պատկերանշան կունենա

23 փետրվարի, 2018  18:37

Ծխելու դեմ պայքարի շարժումն այսուհետև կընթանա հանրության շրջանում հավանության արժանացած պատկերանշանով։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այն պաշտոնապես ներկայացնելով` ՀՀ ԱՆ առողջապահության ազգային կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը կարևորել է, որ հանրային վայրերում ծխելն արգելող այս պատկերանշանը, հավանության  արժանանալով նաև սոցիալական ցանցերում, մեծ տարածում է ստացել։

«Դոպինգ» ստեղծագործական ընկերության հիմնադիր տնօրեն Հայկ Սիմոնյանի խոսքով` խորհրդանշանի ստեղծման գաղափարը ծնվել է անցած տարվա մայիսի վերջին, երբ առողջապահության նախարարությունը Ծխախոտի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակներում կազմակերպվող միջոցառումների ընթացքում շեշտեդրում էր պասիվ ծխողներին ծխից զերծ պահելու անհրաժեշտությունը։

Խորհրդանշանի ստեղծման գաղափարախոսությունը ներկայացվել է «Դոպինգ» կազմակերպության նկարահանած տեսահոլովակով։ 

Հայաստանում ծխում է բնակչության 27,9 տոկոսը, մնացած 72,1 տոկոսը հասարակական վայրերում և տներում դառնում են պասիվ ծխողներ։ Հաշվի առնելով ճանապարհային երթևեկության նշանների նկատմամբ զգուշավորության բարձր մակարդակը` մուտքն արգելող նշանի վրա արտահայտվել է ծխողների և պասիվ ծխողների տոկոսային համակցությունը։ Արդյունքում ստեղծվել է հասարակական վայրերում ծխելն արգելող այս նշանը։ Լինել պասիվ ծխող, թե ակտիվ չծխող` որոշումը ձերն է։

Պատկերանշանը որպես նվեր ընդունելու «Դոպինգի» առաջարկը սիրով ընդունվել է նախարարության կողմից։

Նշենք, որ պատկերանշանը հաջողություն է գրանցել ինչպես տեղաբնակ, այնպես էլ զբոսաշրջիկներից կազմված ֆոկուս խմբերում։  Այն արժանացել է նաև Երևանի մի խումբ  հանրային սննդի օբյեկտների  հավանությանը, իսկ առանձին փաբեր նույնիսկ այդ պատկերանշանով «առանց ծխախոտի» օրեր են կազմակերպել։

Այս պատկերանշանն անցած տարվա նոյեմբերին կայացած Երևանի արտաքին գովազդի փառատոնում արժանացել է մրցանակի` բարձր գնահատական ստանալով միջազգային փորձագետների կողմից: Հեղինակները պատրաստվում են պատկերանշանը ներկայացնել մի շարք գովազդային հեղինակավոր փառատոների։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել