• Latest news

Բնական ցիկլով ԱՄԲ. Ի՞նչ է դա

8 մարտի, 2018  21:36

Սովորաբար արտամարմնական բեղմնավորման միջամտության ժամանակ կատարվում է ձվազատման խթանում, որպեսզի ստանան ավելի մեծ քանակությամբ ձվաբջիջներ եւ հետեւաբար՝ հաջողության ավելի մեծ հավանականություն: Աշխարհի մեծ թվով կլինիկաներում, սակայն, հաջողությամբ կիրառվում է նաեւ, այսպես կոչված, բնական ցիկլով ԱՄԲ-ն: Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեց վերարտադրողական բժշկության մասնագետ Վիգեն Սեֆիլյանը (Քալիֆորնիա, ԱՄՆ), բնական ցիկլով ԱՄԲ դեպքում հիվանդի մոտ ձվազատումը չեն խթանում եւ սաղմ ստանալու համար օգտագործում են միայն մեկ ձվաբջիջ, որը հասունանում է նրա դաշտանային ցիկլում:

Հետաքրքիր է, որ աշխարհում առաջին արտամարմնական բեղմնավորումը, որի արդյունքում լույս աշխարհ է եկել Լուիզա Բրաունը, իրենից ներկայացնում էր հենց բնական ցիկլով ԱՄԲ:

Բնական ցիկլով ԱՄԲ-ն համարվում է բեղմնավորման առավել խնայող մեթոդ, որի ժամանակ գործնականում դեղորայք չի օգտագործվում, հետեւաբար միջամտությունը հիվանդի օրգանիզմն ավելի լավ է տանում: Ավելին՝ նման միջամտության ժամանակ բազմապտուղ հղիության հավանականությունը ավելի փոքր է, քան ավանդական ԱՄԲ-ի դեպքում, երբ հիվանդի արգանդի մեջ 2 կամ ավելի սաղմ է պատվաստվում:

Սակայն, ինչպես նշեց Վիգեն Սեֆիլյանը, բնական ցիկլով ԱՄԲ-ն ոչ բոլոր զույգերին է ցուցված: Մասնագետի խոսքով՝ այն կարելի է առաջարկել ձվաբջջային բարձր պաշարով եւ լավ որակի ձվաբջիջներով երիտասարդ կանանց: Դրանից բացի, զույգը պետք է պատրաստ լինի, այդ թվում՝ նաեւ ֆինանսական առումով, միջամտությունը նորից ու նորից կրկնելուն, մինչեւ կհաջողվի հղիության հասնել:

Բանն այն է, որ բնական ցիկլով ԱՄԲ դեպքում հաջողության հավանականությունը ավելի փոքր է, քան «սովորական» ԱՄԲ դեպքում, քանի որ ամեն ամիս հնարավոր է ստանալ լավագույն դեպքում մեկ ձվաբջիջ եւ մեկ սաղմ: Եվ չնայած բնական ցիկլով ԱՄԲ մեկ փորձը, որպես կանոն, ավելի էժան է, քան խթանման օգտագործմամբ ԱՄԲ-ն, հաճախ առաջինի դեպքում հղիության հասնելու համար ավելի շատ փորձեր են պահանջվում, քան երկրորդ դեպքում:

Ինչպես նշեց մասնագետը, խթանմամբ ԱՄԲ անցնող զույգերի 80-90 տոկոսին վաղ թե ուշ հաջողվում է հղիության հասնել՝ ոմանց առաջին իսկ փորձից, ոմանց՝ մի քանի: Ինչ վերաբերում է բնական ցիկլով ԱՄԲ-ին, այս դեպքում, ինչպես արդեն նշվեց, յուրաքանչյուր փորձի ժամանակ հաջողության հնարավորությունն ավելի փոքր է, այդուհանդերձ՝ դեպքերի մեծում նույնպես հաջողության հասնում են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել