• Latest news

Նիկոտին չպարունակող էլեկտրոնային ծխախոտը նույնպես բարձրացնում է դեռահասների մոտ քաղցկեղի  առաջացման վտանգը․ հետազոտություն

6 մարտի, 2018  11:47

Ծխելը բարձրացնում է դեռահասների մոտ քաղցկեղի զարգացման վտանգը, նույնիսկ եթե նրանք ծխում են էլեկտրոնային ծխախոտ, որը նիկոտին չի պարունակում։ Նման եզրակացության են հանգել University of California San Francisco համալսարանի գիտնականները՝ մինչեւ 18 տարեկան 67 դեռահասների մեզի ու թքի անալիզները վերլուծելուց հետո:

Հետազոտությունը, որը հրապարակվել է Pediatrics ամսագրում, ցույց է տվել, որ էլեկտրոնային ծխախոտ ծխելիս դեռահասի օրգանիզմը ենթարկվում է մի շարք քաղցկեղածին քիմիական նյութերի ազդեցության, որոնք պարունակվում են նաեւ սովորական ծխախոտի մեջ։

Վեյփինգի սարքն այսօր ներկայացվում է որպես ծխախոտների առավել անվտանգ այլընտրանք, ու դեռահասները այն եռակի հաճախ են գործածում, քան մեծահասակները։ Սակայն այս սարքերն  ամենեւին էլ անվտանգ չեն ու կարող են քաղցկեղային հիվանդությունների պատճառ դառնալ, հավաստիացնում է հետազոտության հեղինակ, մանկաբույժ Մարք Ռուբինշթեյնը։

«Դեռահասներին պետք է նախազգուշացնել այն մասին, որ գոլորշին, որն առաջանում է էլեկտրոնային ծխախոտը ծխելիս, ամենեւին էլ ջրից գոյացող անվտանգ գոլորշի չէ, այն պարունակում է սովորական ծխախոտներին բնորոշ թունավոր նյութերի մի մասը»,- նշում է մասնագետը։ «Դեռահասները պետք է օդ շնչեն, այլ ոչ թե թույներ պարունակող ծուխ»։

Հետազոտության շրջանակում գիտնականները համեմատել են դեռահասների թուքն ու մեզը, նրանց նախապես բաժանելով երեք խմբի՝ 67-ը էլեկտրոնային ծխախոտ են ծխել, 17-ը՝ ե՛ւ էլեկտրոնային, ե՛ւ սովորական, եւս 20 դեռահաս առհասարակ չէր ծխում ու հսկիչ խմբի մեջ էր։

Այն դեռահասները, որոնք էլեկտրոնային ծխախոտ էին ծխում, թունավոր նյութերի եռակի բարձր մակարդակ ունեին օրգանիզմում, քան հսկիչ խմբի պատանիները։ Նրանք, ովքեր ե՛ւ էլեկտրոնային, ե՛ւ սովորական ծխախոտ էին ծխում, թունավոր նյութերի 6 անգամ բարձր մակարդակ ունեին, քան չծխողները։ Ավելին՝ վտանգավոր քիմիկատներ են հայտնաբերվել նաեւ այն դեռահասների անալիզներում, որոնք նիկոտին չպարունակող հոտավետ էլեկտրոնային ծխախոտ էին ծխում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է