• Latest news

6 բան, որ չի կարելի անել մեջքի քրոնիկական ցավերի դեպքում

10 մարտի, 2018  16:57

Մեջքի ցավերի մասին մեծ թվով առասպելներ կան, որոնցից մի քանիսը պսակազերծել են բրիտանացի թերապեւտները: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի բան, որ չի կարելի անել մեջքի քրոնիկական ցավերի դեպքում:

Մշտապես մեջքի ուղիղ դիրքով նստել

Ինչ էլ ձեզ ասեն ճիշտ կեցվածքի կողմնակիցները, չպետք է երկար ժամանակ մեջքի ուղիղ դիրքով նստել: Դրանով դուք մեծացնում եք ողնաշարի ծանրաբեռնվածությունը, ինչը կարող է մեջքում ցավեր առաջացնել: Օրվա ընթացքում ձեզ երբեմն թույլ տվեք թուլանալ:

Չափից ավելի նիհար լինել

Հաճախ չափից ավելի նիհար մարդկանց մոտ կոտրվածքների հավանականությունն ավելի բարձր է, քան նորմալ քաշով մարդկանց մոտ, այս պատճառով մշտապես ձգտեք մարմնի առողջ զանգվածի, այլ ոչ նիհարելուն:

Չափից ավելի գեր լինել

Ավելորդ քաշը մեջքի, հոդերի, ողնաշարի վրա ավելորդ ծանրաբեռնվածություն է: Եվ սա առողջ քաշի ձգտելու եւս մեկ պատճառ է:

Ծխել

Պարզվում է՝ ծխելը վնասակար է ոչ միայն սրտի ու անոթների, այլեւ մեջքի համար: Ծխելուց հրաժարվելը կարող է բերել ողնաշարում արյան ճնշման նվազման, քանի որ ծխախոտի ծուխը սաստկացնում է ցավային զգացողությունների արտահայտվածությունը եւ մեջքի խնդիրները:

Ծանրություն տանել

Չարժի զբաղվել ծանրություն տեղափոխելով. դուք վտանգում եք վնասել ողնաշարը, ինչը ձեր խնդիրները միայն կխորացնի:

Երկար քնել

Խորհուրդ է տրվում նաեւ հրաժարվել երկար քնելու սովորությունից՝ ինչպես աշխատանքային, այնպես էլ հանգստյան օրերին: Եթե տառապում եք մեջքի ցավերով, ապա անկողնում միեւնույն դիրքով երկար մնալը կարող է դրանց սրացում առաջացնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել