• Latest news

Անքնության համար գեներն են պատասխանատու. հետազոտություն

13 մարտի, 2018  22:09

Քալիֆորնիայի համալսարանի (University of California) հետազոտական խումբը խոշոր գենոմային հետազոտություն է իրականացրել՝ հայտնաբերելու համար այն գեները, որոնք զուգորդվել են անքնության հետ: Հետազոտության հեղինակները՝ Մյուրեյ Շթեյնի ղեկավարությամբ վերլուծել են 33 հազար զինծառայողների ԴՆԹ նմուշների տվյալները:

Քնի խանգարումներն առանձնապես հաճախ են հանդիպում զինվորականների շրջանում: Վիճակագրության համաձայն՝ բանակում ծառայած մարդկանց գրեթե կեսն անքնությամբ է տառապում: Ինչպես պնդում են ամերիկացի հետազոտողները, նրանց հաջողվել է ցուցադրել, որ անքնությունը կարող է առաջանալ գենոմում որոշակի մուտացիաների առկայությամբ: Գիտնականները հաստատել են նախկինում կատարված միանման հետազոտությունների տվյալները, որոնց համաձայն՝ անքնության նախահակվածությունը հնարավոր է ժառանգել:

Նրանց հաջողվել է ցույց տալ, թե անքնության համար պատասխանատու գեները որտեղ են տեղայնացված, ինչպես նաեւ նույնականացնել այս գեները: Նրանք մուտացիաներ են հայտնաբերել, որոնք վերաբերել են 7 եւ 9 քրոմոսոմներում տեղադրված գեներին: Դրանցից մեկը՝ AUTS2 գենը, տեղայնացված է 7 քրոմոսոմում: Ավելի վաղ ցույց էր տրվել, որ այն ներգրավված է ալկոհոլի օգտագործման կարգավորման պրոցեսում: Դրանից բացի, անքնությունը կապված է նաեւ մի քանի մոտ գտնվող գեների հետ՝ դրանք մասնակցել են քնի եւ ցիրկադային ռիթմերի կարգավորմանը:

Հետազոտողները կապ են հայտնաբերել անքնության եւ դեպրեսիայի, ինչպես նաեւ 2-րդ տիպի դիաբետի զարգացման միջեւ: Նրանք ենթադրում են, որ այս բոլոր վիճակները կապված են քրոմոսոմների միեւնույն հատվածներին առնչվող փոփոխությունների հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել