• Latest news

Օրական 4 ժամից ավելի հեռուստացույց դիտելը աղիների քաղցկեղի զարգացման հավանականությունը 35 տոկոսով մեծացնում է

14 մարտի, 2018  10:37


Օրական 4 ժամից ավելի հեռուստացույց դիտելը տղամարդկանց մոտ 35 տոկոսով մեծացնում է հաստ աղիի քաղցկեղի զարգացման հավանականությունը: Այսպիսի եզրակացության են հանգել Օքսֆորդի համասարանի, Լոնդոնի Կայսերական քոլեջի եւ Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության գիտնականները:

Մասնագետները վերլուծել են 6 տարի հավաքած 500 հազար մարդու տվյալները: British Journal of Cancer-ում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ հեռուստացույցի էկրանի առջեւ շատ ժամանակ անցկացնող տղամարդկանց մոտ հաստ աղիի քաղցկեղի առաջացման հավանականությունը մեկ երրորդով մեծ էր, իսկ կանանց մոտ՝ ընդամենը 11 տոկոսով: Հետազոտողների կարծիքով՝ հաստ աղիի քաղցկեղի հայտնաբերված դեպքերը պայմանավորված են նրանով, որ տղամարդիկ հեռուստահաղորդումներ դիտելիս ուտում են: Համարվում է, որ հենց սնվելն է քաղցկեղի այս տեսակի զարգացման առաջին պատճառներից մեկը:

Հնարավոր է՝ մարդկանց բարձրկալորիական սնունդի չարաշահմանն է դրդում հեռուստացույցով ոչ այնքան օգտակար մթերքների գովազդը: Ըստ որում՝ գիտնականներին չի հաջողվել փոխկապվածություն հայտնաբերել համակարգչի առջեւ անցկացրած ժամանակի եւ ուռուցքային հիվանդությունների զարգացման հավանականության միջեւ:

Հետազոտության հեղինակները խորհուրդ են տալիս հետեւել հավասարակշռված սննդակարգի եւ առողջ կենսակերպ վարել. սա կծառայի հաստ աղիի քաղցկեղի լավագույն կանխարգելմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել