• Latest news

Նոր իմպլանտը կպաշտպանի կանանց՝ սեռական ճանապարհով ՄԻԱՎ-ով վարակվելուց

16 ապրիլի, 2018  23:20

Կանադացի գիտնականները հեշտոցային իմպլանտ են ստեղծել դեղերի թիրախային առաքման համար, որը կարող է նվազեցնել կանանց մոտ ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականությունը:

Նոր մշակումը հիմնված է Քենիայում 1990-ականներին ՄԻԱՎ-ի տարածման ուսումնասիրությունների վրա: Գիտնականները հայտնաբերել են, որ սեքս արդյունաբերության տեղական որոշ աշխատակցուհիներ չեն վարակվում ՄԻԱՎ-ով, թեեւ պահպանակներ չեն օգտագործում: Հետազոտողները ենթադրել են, որ դրան են հանգեցնում կանանց օրգանիզմում Т-լիմֆոցիտների առանձնահատկությունները:

Բջիջները, որոնք հայտնի են որպես Т-օգնականներ, սովորաբար վարակի համար հիմնական թիրախ են դառնում:

Այդ բջիջների մակերեսին միանալով CD4 սպիտակուցի հետ, ՄԻԱՎ-ը մտնում է բջջի մեջ եւ քայքայում այն: Հայտնի է, որ ՄԻԱՎ-ը հիմնականում զարգանում է ակտիվացված բջիջներում: Գիտնականները եկել են այն եզրահանգման, որ այդ կանանց հեշտոցի լորձաթաղանթի շատ Т-լիմֆոցիտներ վիրուսի հետ փոխազդեցության ժամանակ չեն ակտիվանում:

Ուսումնասիրության հեղինակները արհեստականորեն վերարտադրել են գործընթացը. բջիջների ակտիվացման մեխանիզմները ճնշելու համար, նրանք առաջարկել են հիդրոքսիլոքլորոխին օգտագործել՝ մալարիայի դեմ դեղամիջոց, որն ունի չափավոր իմունասուպրեսիվ ազդեցություն:

Նյութը դեղահատերով արագ քայքայվում է օրգանիզմում եւ չի հասցնում հասնել հեշտոցի լորձաթաղանթին:

Ուստի գիտնականները ստեղծել են  կենսահամատեղելի պոլիուրեթանային հեշտոցային իմպլանտ՝ նյութի կետային առաքման համար:

Նոր դեղը հաջողությամբ փորձարկել են ճագարների վրա: Գիտնականներին հաջողվել է նվազեցնել RLA-DR մարկերների ակտիվությունը, որոնք կապված են T-լիմֆոցիտների եւ  CCR5 ու CD69 սպիտակուցների «արթնացման» հետ: Հայտնի է, որ CCR գենում մուտացիան մարդուն կայուն է դարձնում ՄԻԱՎ-ի հանդեպ. սրա վրա է հիմնված գենային թերապիայի մեթոդներից մեկը:

Նորույթի ստեղծման մասին հոդվածը հրապարակվել է Journal of Controlled Release ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է