2018 թվականի մայիսի 11-13-ը Երեւանի «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում տեղի կունենան հեմատոլոգիայի VI Եվրասիական համաժողովը եւ օնկոպաթոլոգիայի «Հեմատոլիմֆոիդային չարորակ ուռուցքներ» թեմայով XXXIII Եվրասիական սեմինարը:
Ինչպես հայտնում է Ուռուցքաբանության եվրասիական ֆեդերացիան, համաժողովի նպատակն է մասնագետների եւ ուսանողների լայն շրջանակի միավորումը, ուսուցումն ու համագործակցությունը, որոնք զբաղվում են արյունաբանական հիվանդությունների ախտորոշմամբ եւ բուժմամբ:
Միջոցառումների գիտական ծրագիրը կներկայացվի առաջատար արյունաբանների եւ տարբեր մայրցամաքներից առաջատար կենտրոնների հեմատոլոգիայի ոլորտի գիտաշխատողների կողմից:
Համաժողովի ծրագիրը կկենտրոնանա կենսաբանության, արյունաբանական հիվանդությունների հետազոտման, ախտորոշման եւ բուժման վրա, ինչպես նաեւ արյունաբանական հիվանդություններով հիվանդների կյանքի որակի կարեւոր ուղղությունների վրա:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր