• Latest news

Գիտնականները դեպրեսիայի հետ կապված 80 նոր գեն են հայտնաբերել

18 ապրիլի, 2018  23:49

University of Edinburgh's Centre for Clinical Brain Sciences-ի գիտնականները դեպրեսիայի հետ կապված 80 նոր գեն են հայտնաբերել։ Այս հետազոտությունը կարող է օգնել բացատրել, թե ինչու են որոշ մարդիկ ավելի շատ ենթարկվում դեպրեսիվ խանգարումների, քան մյուսները։

Հայտնի է, որ տրավմատիկ իրադարձությունները եւ սթրեսը նպաստում են դեպրեսիայի զարգացմանը։ Սակայն առ այսօր մինչեւ վերջ հասկանալի չէ, թե ինչու է ոմանց դեպքում այս հոգեկան խանգարումն ավելի բարձր, քան մյուսների։ Երկվորյակների մասնակցությամբ հետազոտությունը ցույց է տվել, որ դեպրեսիայով տառապող  մարդկանց 40 տոկոսը գենետիկ նախահակվածություն ունի դեպի խանգարում։ 

Գիտնականները վերլուծել են ավելի քան 300 000 մարդու տվյալներ՝ որոնելով դեպրեսիայի ռիսկի գենետիկ գործոններ։ Նրանց հաջողվել է հայտնաբերել դեպրեսիայի հետ կապված 80 նոր գեն։ Այդ գեների մի մասը կարեւոր դեր է խաղում սինապսների (նեյրոնների միջեւ միացություններ) աշխատանքում։ Հետազոտողները հույս ունեն, որ իրենց եզրակացությունները կօգնեն դեպրեսիայի նոր մեթոդների մշակման հարցում։

Հիշեցնենք, որ Ջորջիայի համալսարանի գիտնականները վերջերս պարզել էին, որ ամուսնությունը կարող է պաշտպանել դեպրեսիայից, բայց ոչ բոլոր մարդկանց։ Այսպես, մարդիկ, որոնք ամուսնացած են եւ վաստակում են տարեկան մոտ 60 000 դոլար, ունեն դեպրեսիայի ավելի քիչ ախտանիշներ, քան նրանք, ովքեր վաստակում են այդքան, բայց ամուսնացած չեն։ Իսկ ավելի շատ վաստակող ամուսնական զույգերի հոգեկան առողջության վիճակի վրա ամուսնությունը չի ազդում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է