• Latest news

Հայաստանում 2016-ին արձանագրվել է 2․5 հազար ՄԻԱՎ վարակակիր, որոնցից 1․1 հազար դեպքը՝ ՌԴ տարածքում․ «Կոմերսանտ»

21 ապրիլի, 2018  10:49

Արևելյան Եվրոպայում ու Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ հարցերով միջազգային գիտաժողովի շրջանակում, որը Մոսկվայում էր անցկացվում, առաջարկել են միջկառավարական համաձայնագրերի միջոցով ՄԻԱՎ վարակակիր աշխատանքային միգրանտներին հնարավորություն տալ բուժվել Ռուսաստանում։ Այս մասին գրում է «Կոմերսանտ» թերթը։

2017-ին Ռուսաստանում ՄԻԱՎ-ի թեստ է հանձնել 2․5 մլն միգրանտ, հայտնել է Ռոսպոտրեբնադզորի ՁԻԱՀ դաշնային կենտրոնի ավագ գիտաշխատող Նատալյա Լադնայան գիտաժողովի ժամանակ։ «Հաճախ այլ երկրների ներկայացուցիչները Ռուսաստանում թեստ հանձնելու ավելի շատ հնարավորություն ունեն, քան իրենց երկրում,- նշել է նա,- Վերջին տարիներին մենք նրանց շրջանում բացահայտում ենք տարեկան մոտ 3 հազար նոր դեպք»։ Նրա խոսքով՝ ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերի մոտ 70 տոկոսը բացահայտվում է երեք երկրների քաղաքացիների՝ Ուկրաինայի, Ուզբեկստանի ու Տաջիկստանի քաղաքացիների շրջանում։ «Մնացած երկրներին է բաժին ընկնում 3-4 տոկոս՝ 100-200 –ական մարդ, խոսքը Բելառուսի, Մոլդովայի, Ղազախստանի, Ադրբեջանի ու Հայաստանի մասին է»։ Նա նշել է, որ Ռուսաստանում միգարնտների շրջանում բացահայտված ՄԻԱՎ վարակման դեպքերը կարող են գերազանցել ՄԻԱՎ- վարակակիրների մասին պաշտոնական տվյալները «ելման երկրներում»։ «Թուրքմենիան պաշտոնապես զեկուցում է իր երկրում երկու ՄԻԱՎ վարակակրի մասին, իսկ Ռուսաստանի տարածքում 2017-ի վերջի դրությամբ բացահայտվել է ՄԻԱՎ վարակման 136 դեպք այդ երկրի քաղաքացիների շրջանում։ Հայաստանում 2016-ին գրանցված էր 2․5 հազար ՄԻԱՎ վարակակիր, որոնցից 1․1 հազարը Ռուսաստանի տարածքում է բացահայտվել»։

 Պարբերականը հիշեցնում է, որ Ռուսաստան մուտքն ու այնտեղ կեցությունը արգելված է այն անձանց, ովքեր ՄԻԱՎ վարակակիր  են ու Ռուսաստանի քաղաքացի չեն։ 2016-ին Սահմանադրական դատարանի պահանջով արգելքը վերացվել է այն միգրանտների համար, որոնք Ռուսաստանում ընտանիքներ ունեն։ Օրենսդրական փոփոխության պատճառը մասնավորապես Մարդու իրավունքների եվրադատարանի որոշումն էր, որը Ռուսաստանին մեղավոր է ճանաչել ՄԻԱՎ դրական օտարերկրացիների իրավունքների խախտման մեջ։ 2011-2017 թթ Ռուսաստանում բուժզննում է անցել մոտ 17 մլն օտարերկրացի, ընդունվել է որոշում նրանցից 17․5 հազարի մուտքի անցանկալիության մասին, որոնցից 6․5-ինը՝ ՄԻԱՎ-ի պատճառով։

Նատալյա Լադնայան պատմել է, որ «մասնակցել է Ռուսաստանի կառավարություն, Պետդումա, Դաշնության խորհուրդ փաստաթղթերի ներկայացման առնվազն յոթ դրվագների՝ ՄԻԱՎ վարակակիրների  տեղաշարժի սահմանափակումը վերացնելու նախաձեռնությամբ»։ «Բայց ամեն անգամ մեզ հարցնում էին՝ արդյոք դա կպահանջի ֆինանսավորման ավելացում։ Մենք պատասխանում էինք, որ կպահանջի՝  եթե մենք ընդունում ենք միգրանտներին, մենք պետք է նրանց նաև բուժօգնություն ցուցաբերենք»։

ՄԻԱՎ/ՁԻԱՀ հարցերով գիտաժողովի ժամանակ միգրանտների խնդիրներին նվիրված կլոր սեղանի արդյունքներով Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրներում մտադիր են գործարկել բանաձև՝ առաջարկելով նախաձեռնել միջկառավարական համաձայնագրեր, որոնք կկարգավորեն ժամանման երկրներում միգրանտների բուժման հնարավորությունը։  «Ռուսաստանի համար նաև առաջարկվում է ՄԻԱՎ վարակի բուժումը ընդգրկել ՕՄՍ՞՞ համակարգում ու ապահովել բուժման հնարավորություն այն միգրանտների համար, որոնք մշտապես բնակվում են Ռուսաստանի տարածքում՝ ապահվագրական պոլիսով»,- պատմել է բժշկական իրավաբան Աննա Կրյուկովան, որը  մասնակցում էր միջոցառմանը։  Նշենք, որ 2007-ի հոկտեմբերի 31-ին ԱՊՀ պետությունների Միջկառավարական վերահոժողովի մասնակիցներն  ընդունել էին մոդելային օրենքի հայեցակարգ, որը մասնավորապես նախատեսում էր բազմակողմանի խնամքի, աջակցության ու բուժման տրամադրում այլ պետությունների տարածքում գտնվող ՄԻԱՎ վարակակիրներին։ Սակայն  նիստի ժամանակ  ընդամենը դիտարկել են այդ օրենսդրությունը։ Միջոցառման մասնակիցները նշել են, որ «միգրանտների 35 տոկոսը, որոնք տարբեր հիվանդություններ ունեն, չեն դիմում բուժօգնության, քանի որ վախենում են խտրականությունից։ Մոդելային օրենքի գործարկման ժամկետներ նիստի մասնակիցները այդպես էլ չէին որոշել։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել