Երբ բժիշկները Քեթլին Շտրուբե-Բոգաթիին ասել են, որ առանց թոքերի կրկնակի փոխպատվաստման ինքը մեկ տարվա ընթացքում կմահանա, նա ցնցված էր եւ երկար ժամանակ չէր վճռում վիրահատությանը համաձայնել: Սակայն նա, այնուամենայնիվ, ստիպված էր բարդ վիրահատության կատամանը համաձայնվել, քանի որ ցանկանում էր հեքիաթային հարսանիք կազմակերպել իր փեսացուի հետ ու երկար, երջանիկ կյանքով ապրել:
Քեթլինը տակավին 3 ամսական էր, երբ նրա մոտ կիստոզային ֆիբրոզ են ախտորոշել՝ ծանր հիվանդություն, որն ախտահարում է թոքերը: Չնայած հիվանդությանը, Քեթլինը Քանզասի համալսարան է ընդունվել, որտեղ բիզնես մարքեթինգ է ուսումնասիրել, եւ այնտեղ էլ ծանոթացել է Բրենթ Բոգաթիի հետ:
Նրա վիճակը շուտով վատթարացել է թոքաբորբից հետո, որը ծանր հարված է հասցրել թոքերի ֆունկցիաներին, եւ փոխպատվաստման անհրաժեշտություն է առաջացել:
Թոքերի փոխպատվաստումը եզակի վիրահատություն է: ԱՄՆ-ում ամեն տարի կատարում են այսպիսի ընդամենը մոտ 2 հազար վիրահատություն, մինչդեռ երիկամների ավելի քան 18 հազար փոխպատվաստում է կատարվում: Հիմնական դժվարությունը դոնոր գտնելն է:
Քեթլինը սկզբում վիրահատությունից հրաժարվել է, բայց երբ նրա փեսացուն 2015 թվականին առաջարկություն է արել, իր կարծիքը փոխել է: Այդ օրերին նա իրեն շատ վատ էր զգում, գրեթե ամբողջ ժամանակը հիվանդանոցում էր անցկացնում, չէր կարողանում ընկերներին հանդիպել կամ սովորել: Նա հասկանում էր, որ այսպես երկար շարունակվել չի կարող, եւ եթե ցանկանում է Բրենթի հետ ապրել, վիրահատությանը պետք է համաձայնվի:
Այդ ժամանակ նա տեղափոխվել է Դալլաս եւ հերթագրվել է University of Texas Southwestern Medical Center հիվանդանոցում. հենց գտնվեր համապատասխան դոնորը, նրան անմիջապես կվիրահատեին: 2016 թվականի ապրիլին նրան վերջապես զանգահարել են ու ասել, որ համապատասխան դոնոր կա:
Վիրահատությունը 11 ժամ է տեւել եւ հաջող անցել, իսկ 12 օր հետո Քեթլինին հիվանդանոցից դուրս են գրել:
Նա շուտով ամուսնացել է Բրենթի հետ:
Փոխպատվաստումից հետո արդեն 2 տարի է անցել, եւ Քեթլինը պնդում է, որ շատ երջանիկ է ու իրեն ավելի առողջ է զգում, քան երբեւէ: Ազատ ժամանակ նա վազքով է զբաղվում, եւ չնայած ամեն օր ստիպված է 60-70 հաբ խմել, նրա կյանքն, ընդհանւոր առմամբ, լիարժեք է եւ ավելի լավ, քան նախկինում:
Զույգը ծրագրում է մոտ ապագայում երեխաներ ունենալ. նրանք արդեն 9 սաղմ են սառեցրել, սակայն երեխային կկրի նրանց ընկերուհին:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր