• Latest news

Թոքերի կրկնակի փոխպատվաստման շնորհիվ կինը կարողացել է կազմակերպել իր երազանքի հարսանիքը

25 ապրիլի, 2018  20:02

Երբ բժիշկները Քեթլին Շտրուբե-Բոգաթիին ասել են, որ առանց թոքերի կրկնակի փոխպատվաստման ինքը մեկ տարվա ընթացքում կմահանա, նա ցնցված էր եւ երկար ժամանակ չէր վճռում վիրահատությանը համաձայնել: Սակայն նա, այնուամենայնիվ, ստիպված էր բարդ վիրահատության կատամանը համաձայնվել, քանի որ ցանկանում էր հեքիաթային հարսանիք կազմակերպել իր փեսացուի հետ ու երկար, երջանիկ կյանքով ապրել:

Քեթլինը տակավին 3 ամսական էր, երբ նրա մոտ կիստոզային ֆիբրոզ են ախտորոշել՝ ծանր հիվանդություն, որն ախտահարում է թոքերը: Չնայած հիվանդությանը, Քեթլինը Քանզասի համալսարան է ընդունվել, որտեղ բիզնես մարքեթինգ է ուսումնասիրել, եւ այնտեղ էլ ծանոթացել է Բրենթ Բոգաթիի հետ:

Նրա վիճակը շուտով վատթարացել է թոքաբորբից հետո, որը ծանր հարված է հասցրել թոքերի ֆունկցիաներին, եւ փոխպատվաստման անհրաժեշտություն է առաջացել:

Թոքերի փոխպատվաստումը եզակի վիրահատություն է: ԱՄՆ-ում ամեն տարի կատարում են այսպիսի ընդամենը մոտ 2 հազար վիրահատություն, մինչդեռ երիկամների ավելի քան 18 հազար փոխպատվաստում է կատարվում: Հիմնական դժվարությունը դոնոր գտնելն է:

Քեթլինը սկզբում վիրահատությունից հրաժարվել է, բայց երբ նրա փեսացուն 2015 թվականին առաջարկություն է արել, իր կարծիքը փոխել է: Այդ օրերին նա իրեն շատ վատ էր զգում, գրեթե ամբողջ ժամանակը հիվանդանոցում էր անցկացնում, չէր կարողանում ընկերներին հանդիպել կամ սովորել: Նա հասկանում էր, որ այսպես երկար շարունակվել չի կարող, եւ եթե ցանկանում է Բրենթի հետ ապրել, վիրահատությանը պետք է համաձայնվի:

Այդ ժամանակ նա տեղափոխվել է Դալլաս եւ հերթագրվել է University of Texas Southwestern Medical Center հիվանդանոցում. հենց գտնվեր համապատասխան դոնորը, նրան անմիջապես կվիրահատեին:  2016 թվականի ապրիլին նրան վերջապես զանգահարել են ու ասել, որ համապատասխան դոնոր կա:

Վիրահատությունը 11 ժամ է տեւել եւ հաջող անցել, իսկ 12 օր հետո Քեթլինին հիվանդանոցից դուրս են գրել:

Նա շուտով ամուսնացել է Բրենթի հետ:

Փոխպատվաստումից հետո արդեն 2 տարի է անցել, եւ Քեթլինը պնդում է, որ շատ երջանիկ է ու իրեն ավելի առողջ է զգում, քան երբեւէ: Ազատ ժամանակ նա վազքով է զբաղվում, եւ չնայած ամեն օր ստիպված է 60-70 հաբ խմել, նրա կյանքն, ընդհանւոր առմամբ, լիարժեք է եւ ավելի լավ, քան նախկինում:

Զույգը ծրագրում է մոտ ապագայում երեխաներ ունենալ. նրանք արդեն 9 սաղմ են սառեցրել, սակայն երեխային կկրի նրանց ընկերուհին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է