• Latest news

Պլաստիկ վիրաբույժների զոհը դարձած ռուսաստանցի 6 կին (ֆոտո)

27 ապրիլի, 2018  23:48

Վերջերս Ռուսաստանում հայտնի է դարձել պլաստիկ վիրաբույժների պատճառով հիվանդների մահվան մի քանի դեպքերի մասին: Life.ru-ն հայտնում է վերջին 2 տարում պլաստիկ վիրաբուժության 6 զոհի մասին:

29-ամյա կին

Ապրիլի 25-ի գիշերը 29-ամյա կինը մահացել է Սկլիֆոսովսկու անվան գիտահետազոտական ինստիտուտի վերակենդանացման բաժանմունքում: Նրան այս հիվանդանոց բուժվելու էին բերել ապրիլի 12-ին Տրոիցկու փողոցում գտնվող Էսթետիկ վիրաբուժության, ստոմատոլոգիայի, կոսմետոլոգիայի եւ գինեկոլոգիայի բժշկական կենտրոնից:

Մասնավոր կլինիկայում նրան կատարել են կրկնակի ռինոսեպտոպլաստիկա, սակայն վիրահատության ժամանակ հիվանդի վիճակը կտրուկ վատթարացել է: Կնոջը Սկլիֆոսովսկու անվան գիտահետազոտական ինստիտուտ էին տեղափոխել «ատիպիկ հեմոլիտային-ուրեմիկ համախտանիշ» ախտորոշմամբ:

Եկատերինա Կիսելյովա

2018 թվականի ապրիլի 15-ին «Տրիումֆ պալաս» կլինիկայում կրծքի ձգման վիրահատության ժամանակ մահացել է 32-ամյա Եկատերինա Կիսելյովան: Ամբողջ ընտանիքը 2 երեխաների մորը համոզում էր վիրահատություն չկատարել, սակայն նա, միեւնույն է, պառկել է նորաձեւ պլաստիկ վիրաբույժ Գրիգորի Պերեկրեստովի նշտարի տակ: Վիրահատությունից հետո Եկատերինայի սրտի անսպասելի կանգ է գրանցվել, եւ կլինիկայի բժիշկները նրան ոչ մի բանով չեն կարողացել օգնել: Կնոջ մահվան փաստով քրեական գործ է հարուցվել:

Մանե Մարտիրոսյան

Բելգորոդի բնակիչ 24-ամյա Մանե Մարտիրոսյանը 2016 թվականի դեկտեմբերին մահացել է քթի շտկման անօրինական վիրահատությունից հետո: Աղջիկը վաղուց էր երազում արծվաքթից ազատվել եւ բժիշկ է գտել, ով համաձայնվել է վիրահատությունը կատարել՝ մարզային Մանկական կլինիկական հիվանդանոցի ԼՕՌ բաժանմունքի վարիչ Լեոնիդ Պաժինսկին: Փաստաթղթերի համաձայն՝ Մանեին պետք է կատարեին քթի միջնապատի ենթալորձաթաղանթային հատում, բժիշկը պլաստիկ վիրաբույժի դիպլոմ չուներ: Վիրահատության ժամանակ աղջկա ինքնազգացողությունն անսպասելի վատթարացել է, եւ նա մահացել է անաֆիլակտիկ շոկից:

Մարիա Դ.

Վոլգոգրադից 23-ամյա Մարիա Դ.-ն մահացել է շրթունքների եւ կզակի շտկման վիրահատության ժամանակ: Տեղային ցավազրկող ներարկելիս աղջկա մոտ ջղաձգություններ են սկսվել, եւ բժիշկը շտապ օգնություն է կանչել: Բժիշկները վերակենդանացման միջոցներ են ձեռնարկել, սակայն դա չի օգնել՝ Մարիան մահացել է վիրահատական սեղանի վրա: Աղջկա մասվան պատճառն է դարձել անաֆիլակտիկ շոկը:

Եկատերինա Կլեմենտեւա

Մագնիտոգորսկից 25-ամյա Ելենա Կլեմենտեւան երազում էր կուրծքը մեծացնելու մասին եւ հարազատներից գաղտնի փող էր հավաքում պլաստիկ վիրահատության համար: Երկրորդ իմպլանտը տեղադրելուց առաջ անեսթետիկը ներարկելիս Ելենայի մոտ անաֆիլակտիկ շոկ է առաջացել եւ սրտի կանգ: Վիրահատությունը սկսվել է ցերեկը ժամը 3-ին, իսկ երեկոյան 10-ին նա հայտնվել է քաղաքային հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, որտեղ ավելի ուշ մահացել է: Մինչեւ հիմա հայտնի չէ, թե պլաստիկ վիրաբույժներն ինչու անմիջապես շտապ օգնություն չեն կանչել:

Անաստասիա Չաչինա

Մոսկվացի 28-ամյա Անաստասիա Չաչինան մոսկովյան «ԴեՎիտա» կլինիկայում մահացել է լիպոսակցիայի ժամանակ: Աղջկա մահվան պատճառն էր լիդոկաինի գերդոզավորումը՝ բժիշկները մի քանի անգամ գերազանցել էին թույլատրելի չափաքանակը: Ներարկումից անմիջապես հետո Անաստասիայի աչքերի բբերը վեր են բարձրացել, ջղաձգություններ են սկսվել եւ բերանից փրփուր է թափվել: Վիրահատությունն անցկացրած պլաստիկ վիրաբույժ Դենիս Ավերչենկովը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման:

    

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է