Որոշ հիվանդների միանգամից մի քանի դեղեր են նշանակվում: Որոշ դեպքերում դեղերի այդ համադրությունը կարող է ունենալ շատ վատ հետեւանքներ, ասել է ամերիկացի համաճարակաբան Լեոնարդ Պոլլոցցին: Զգուշացեք այդ պոտենցիալ թունավոր համադրություններից եւ միշտ հարցրեք ձեր բժշկին, թե արդյոք կարելի է համադրել այս դեղերը, թե ոչ, հայտնում է Fox News-ը:
ՍՍՀԻ + օպիատներ
(հակադեպրեսանտներ+ ցավազրկողներ)
Որոշ հակադեպրեսանտներ գործում են ուղեղում «երջանկության հորմոնի» ավելացման հաշվին: Որոշ ցավազրկողներ կարող են նույն ազդեցությունն ունենալ: Սերոտոնինի բարձր մակարդակը կարող է առաջացնել գրգռվածություն, մարմնի բարձր ջերմաստիճան, սրտի արագ բաբախում եւ արագ շնչառություն:
Օպիատներ + Բենզոդիազեպիններ
(Ցավազրկողներ + հանգստացնող դեղորայք)
Երկու տեսակի դեղերն էլ հանդես են գալիս որպես հակադեպրեսանտներ, որոնք կարող են օգնել տագնապի ու սուր ցավերի դեպքում: Բայց դեղահաբերը, երբեմն նույնիսկ չափազանց շատ, կարող են նաեւ նվազեցնել սրտի բաբախումները եւ դժվարացնել շնչառությունը:
Ստատիններ + ֆլուկոնազոլ
(Խոլեստերինի մակարդակի իջեցման + հակասնկային դեղորայք)
Յուրաքանչյուր ոք գիտի ֆլուկոնազոլի մասին, եթե ունեցել է սնկային վարակ: Այս դեպքում ստատիններն ամենից շատ նշանակվող դեղերն են աշխարհում: Սակայն ստատինների ու ֆլուկոնազոլի համադրությունը կարող է առաջացնել մկանային թուլություն կամ երիկամներին մեծ վնաս պատճառել:
Օպիանտներ + բենզոդիազեպիններ + կարիսոպրոդոլ
(ցավազրկողներ + հանգստացնող դեղահաբեր եւ մկանային ռելաքսանտներ)
Շատ բժիշկներ գիտեն, որ այս համադրությունը կարող է մահացու լինել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day