• Latest news

Ինչպես պահպանել տեսողությունը հասուն տարիքում․ 5 օգտակար խորհուրդ

9 մայիսի, 2018  13:27

Մինչեւ 65 տարեկան շատերը բախվում են տեսողական խնդիրների, այդ թվում կուրության հանգեցնող հիվանդությունների։ Հիմնականում կուրության պատճառ է դառնում աչքերի 4 հիվանդություն՝ տարիքային մակուլյար դեգեներացիան (մակուլոդիստրոֆիան), դիաբետիկ ռետինոպատիան, գլաուկոման ու կատարակտան։ Քանի որ այդ հիվանդությունները ցավեր չեն առաջացնում ու հաճախ երկար ժամանակ առանց ախտանշանների են անցնում, մարդիկ երկար ժամանակ բժշկի չեն դիմում։  Ինչպե՞ս կարելի է խուսափել այդ խնդիրներից։ Այդ մասին մի քանի օգտակար խորհուրդ են տվել American Academy of Ophthalmology ակադեմիայի մասնագետները։ 

1․ Անցեք աչքերի ամբողջական հետազոտություն 40 տարեկանում 

Հիվանդությունների կամ տեսողության փոփոխությունների վաղ ախտանշանները հենց այդ տարիքում են դրսեւորվում։ Ինչպես արդեն նշեցինք, հիմնականում այդ խնդիրները երկար ժամանակ որեւէ ախտանշանով չեն դրսեւորվում, դրա համար էլ ակնաբույժին այցելելը դրանք ժամանակին հայտնաբերելու միակ հնարավորությունն է։ 

  1. Պարզեք Ձեր ընտանեկան անամնեզը

Աչքերի որոշ հիվանդություններ ժառանգական բնույթ ունեն։ Օրինակ, եթե ձեր արյունակցական ազգականի մոտ եղել է մակուլոդիստրոֆիա, Ձեզ մոտ դրա առաջացման հավանականությունը 50 տոկոս կկազմի։ Գլաուկոմայի առկայությունը ընտանեկան պատմությունում 4-9 անգամ բարձրացնում է դրա զարգացման հավանականությունը Ձեզ մոտ։ Պարզեք այդ հարցերը ձեր ընտանիքի անդամների հետ, դա կօգնի ակնաբույժին գնահատել Ձեր հեռանկարները։ 

  1. Առողջ կենսակերպ պահպանեք

Ճարպերի ցածր պարունակությամբ, մրգերով, բանջարեղենով ու ամբողջահատիկ մթերքներով հարուստ սննդակարգն օգտակար է օրգանիզմի՝ այդ թվում աչքերի համար։ Աչքերի համար հատկապես օգտակար են համարվում ցիտրուսային մրգերը, ընդեղենը, բուսական յուղերը, հատիկավորները, կանաչ տերեւավոր բանջարեղենն ու ձկնեղենը։

  1. Հրաժարվեք ծխելուց

Ծխելը բարձրացնում է կատարակտայի ու մակուլոդիստրոֆիայի նման հիվանդությունների զարգացման հավանականությունը։ Այն առաջացնում է նաեւ սրտանոթային հիվանդություններ, որոնք կարող են անմիջականորեն ազդել աչքերի վիճակի վրա։ Պասիվ ծխելու ժամանակ ձեր շնչած ծխախոտի ծուխը հանգեցնում է աչքերի չորության։ 

  1. Արեւապաշտպան ակնոց կրեք

Ուլտրամանուշակագույն ճառագայթների գործողությունը բարձրացնում է աչքերի հիվանդությունների՝ այդ թվում կատարակտայի, պտերիգիումի ու քաղցկեղի զարգացման հավանականությունը, դրա համար էլ արեւոտ եղանակին խորհուրդ է տրվում արեւապաշտպան ակնոց կրել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել