• Latest news

Ստոմատոլոգիական ծառայությունների հարկման մեխանիզմները կքննարկվեն մասնագետների հետ. նախարար

15 մայիսի, 2018  09:24

Մոտ օրերս կուսումնասիրեմ ստոմատոլոգիական ծառայությունների հարկման մեխանիզմները, կքննարկեմ դրանք մեր մասնագետների և ՊԵԿ-ի հետ: Այնուհետև տեղեկատվություն կտրամադրեմ հնարավոր փոփոխությունների և դրանց ժամկետների մասին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա նաեւ նշել է, որ հաշմանդամության կարգերի տրամադրման հետ կապված խնդիրները եւս կքննարկվեն սոցապ նախարարության հետ:

«Կտեղեկացնեմ վեր հանված խնդիրների և դրանց հնարավոր լուծումների մասին», - գրել է նախարարը:

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին մի խումբ ստոմատոլոգներ հավաքվել են Առողջապահության նախարարության մուտքի մոտ՝ ցանկանալով հանրության եւ պատասխանատու անձանց ուշադրությունը գրավել խնդիրների վրա, որոնք այսօր գոյություն ունեն ընդհանրապես առողջապահության ոլորտում եւ մասնավորապես՝ ստոմատոլոգիայի:

Մասնավորապես, ստոմատոլոգներին հուզում է արտոնագրային վճարների խնդիրը. Այդ վճարները, նրանց խոսքով, շատ բարձր են (80 000 դրամ՝ մեկ բազկաթոռի համար), եւ բացի դրանցից նրանք ստիպված են վճարել նաեւ եկամտահարկ: Ստոմատոլոգների խոսքով, նրանք պատրաստ են հարկեր վճարել, բայց դրանք պետք է լինեն համաչափ եւ ադեկվատ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել