• Latest news

Ճաշացանկում ծովամթերքներ ընդգրկելը դրական է ազդում ֆերտիլության վրա․ հետազոտություն

28 մայիսի, 2018  13:05

Ճաշացանկում ծովամթերքներ ընդգրկելը դրական է ազդում սեքսուալ ակտիվության ու նույնիսկ մարդկանց ֆերտիլության վրա, վստահեցնում են Հարվարդի հանրային առողջության դպրոցի հետազոտողները։ Մարդկանց, ովքեր ուզում են ծնող դառնալ, նրանք խորհուրդ են տալիս հնարավորինս շատ ձկնեղեն ուտել։

500 զույգի մասնակցությամբ նրանց հետազոտությունը ցույց է տվել, որ մեկ տարվա ընթացքում երեխա բեղմնավորելու հավանականությունը նրանց շրջանում, ովքեր ամեն շաբաթ մեծ քանակությամբ ծովամթերք են գործածել, ավելի բարձր է եղել, քան նրանց մոտ, ովքեր չեն կերել ծովամթերք կամ քիչ են կերել։

Հետազոտությանը մասնակցող զույգերին հետեւել են մեկ տարվա ընթացքում։ Բոլոր զույգերը ծրագրում էին երեխա ունենալ։ Մասնակիցներին խնդրել են ֆիքսել իրենց ճաշացանկում ծովամթերքների քանակն ու սեքսուալ ակտիվության օրագիր պահել։ Հետազոտողները պարզել են, որ այն զույգերը, որոնք շաբաթական ավելի քան երկու անգամ են կերել ծովամթերք, միջինը 22 տոկոսով ավելի հաճախ են սեքսով զբաղվել, քան նրանք, ովքեր ավելի հազվադեպ են ծովամթերք կերել։

Արդեն հետազոտության վերջում զույգերի 92 տոկոսը, որոնք շաբաթական ավելի քան երկու անգամ ծովամթերք էին կերել, երեխայի էին սպասում, իսկ ծովամթերք այդքան հաճախ չօգտագործած զույգերի 79 տոկոսն էր ցանկալի արդյունքի հասել։ Մասնագետները նշում են, որ այդ արդյունքները հնարավոր չէր բացատրել միայն ավելի բարձր սեքսուալ ակտիվությամբ։ Ըստ երեւույթին, ծովամթերքների գործածումը կարող է ազդել նաեւ սերմնահեղուկի, սաղմի կամ էլ ձվազատման վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է