• Latest news

Ամերիկացի բժիշկներին հաջողվել է կրծքագեղձի քաղցեղը բուժել տերմինալ փուլում

5 հունիսի, 2018  20:57

Ամերիկացի գիտնականներին հաջողվել է նոր թերապիայի միջոցով փրկել տերմինալ փուլի կրծքագեղձի քաղցկեղով կնոջը: Նոր թերապիայի շրջանակում կնոջ արյուն են ներմղել 90 մլրդ իմունային բջիջներ: ԱՄՆ Քաղցկեղի հետազոտության ազգային համալսարանի գիտնականների խումբը հայտնել է, որ բուժումն առայժմ փորձարարական է, սակայն ապագայում կարող է փոխակերպել այն, թե աշխարհում ընդհանրապես ինչպես են քաղցկեղը բուժում:

Երկու տարի առաջ բժիշկները Ֆլորիդայից Ջուդի Փերքինսին ասել են, որ նրան 3 ամսվա կյանք է մնացել: Նրա մոտ տերմինալ փուլում գտնվող կրծքագեղձի քաղցկեղ էր, որն արագ տարածվում էր, եւ չափազանց ուշ էր ստանդարտ մեթոդներով բուժելու համար:

«Մեկ շաբաթ հետո ես սկսեցի ինչ-որ բան զգալ: Ես զգում էի, թե ինչպես է կրծքիս մեջ ուռուցքը փոքրանում: Եվս մեկ կամ երկու շաբաթ հետո այն ամբողջությամբ անհետացավ»,- պատմել է նա:

Ջուդին հիշում է, թե միջամտությունից հետո ինչպես են իրեն առաջին անգամ ցույց տվել տոմոգրաֆիայի պատկերը՝ բոլոր բուժաշխատողները «քիչ էր մնում ուրախությունից վեր ցատկեին»: Այդ ժամանակ նրան առաջին անգամ ասել են, որ իրեն, ամենայն հավանականությամբ, կբուժեն:

Այսօր Ջուդին օրերն անցկացնում է հեռավոր քայլարշավներում եւ լողարկում ծովային կայակով: Վերջերս նա ավարտել է Ֆլորիդայում հինգ շաբաթ տեւած ուղեւորությունը

Կենդանի դեղ

Նոր տեխնոլոգիան «կենդանի դեղ» են անվանում: Քաղցկեղի ուսումնասիրման համաշխարհային առաջատար կենտրոններից մեկում դեղամիջոցը պատրաստում են հիվանդի սեփական բջիջներից:

«Մենք խոսում ենք բուժման ամենաանհատականացված տեսակի մասին, որպիսին հնարավոր է պատկերացնել»,- ասում է համալսարանի վիրաբուժության բաժնի ղեկավար բժիշկ Սթիվեն Ռոզենբերգը:

Նախկինի նման տեխնոլոգիան դեռեւս փորձարարական է եւ մինչեւ առավել լայն կիառումն անհրաժեշտ է ընդարձակ թեստավորում կատարել, սակայն իմանալու համար, թե ինչպես է աշխատում, նախ պետք է թշնամուն ուսումնասիրել:

Յուրաքանչյուր հիվանդի ուռուցքը հետազոտվում է գենետիկ մակարդակում, որպեսզի որոշվեն այն մուտացիաները, որոնց շնորհիվ քաղցկեղը կարելի է «տեսանելի» դարձնել մարդու իմունային համակարգի համար:

Ջուդիի դեպքում նրա ուռուցքում նույնականացվել են 62 գենետիկ շեղումներ, որոնցից չորսը գիտնականները կարողացել են օգտագործել ուռուցքի վրա գրոհելու համար:

Հաջորդ փուլը որսն է: Հիվանդի իմունային համակարգն արդեն գրոհում է քաղցկեղի վրա, սակայն պարտվում է: Այս պատճառով բժիշկները անալիզի են ենթարկում հիվանդի արյան մեջ լեյկոցիտները եւ դրանց շարքից առանձնացնում նրանք, որոնք կարող են քաղցկեղի դեմ պայքարել:

Այնուհետեւ լաբորատորիայում ստեղծվում են ահռելի քանակությամբ նման սպիտակ բջիջներ:

49-ամյա Ջուդիի օրգանիզմ էին ներմղվել մոտ 90 մլրդ այդպիսի բջիջներ:

«Մուտացիաները, որոնք քաղցկեղի պատճառն են, նրա աքիլլեսյան գարշապարն են»,- ասել է բժիշկ Ռոզենբերգը:

Պարադիգմայի փոփոխում

Քաղցկեղի դեմ պայքարի համար իմունաթերապիայի օգտագործման խնդիրն այն է, որ այն որոշ հիվանդների համար հրաշքներ է գործում, իսկ մեծամասնության վրա չի ազդում:

«Միջամտությունը փորձարկման փուլում է, մենք դեռեւս սովորում ենք դա ճիշտ անել, սակայն ապագայում այն կարելի է կիրառել քաղցկեղի ցանկացած տեսակի համար: Մեծ աշխատանք է սպասվում, սակայն քաղցկեղի բուժման մեջ պարադիգմայի առաջընթացի համար պոտենցիալ կա՝ դեպի յուրաքանչյուր հիվանդի համար եզակի դեղամիջոցի մշակում. սա բուժման մյուս տեսակներից շատ է տարբերվում»,- ասել է գիտնականը:

Հետազոտությունը հրապարակվել է Nature ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել