Ինչո՞ւ է վերջին տասնամյակում աճել քաղցկեղով հիվանդացությունը

7 հունիսի, 2018  17:10

Ամբողջ աշխարհում տարեկան արձանագրվող քաղցկեղի դեպքերի քանակը վերջին տասնամյակում գրեթե մեկ երրորդով աճել է, պարզել են գիտնականները։ Ու պատճառը միայն մարդկանց վնասակար սովորությունները ու նրանց կենսակերպը չեն։ Հիվանդացության աճի պատճառներից մեկն էլ մարդկանց կյանքի տեւողության ավելացումն է, մեկ այլ «դրական» պատճառ է ախտորոշման մեթոդների բարելավումը։

Global Burden of Disease Cancer կազմակերպության մասնագետներն  ամեն տարի ուսումնասիրում են ամբողջ աշխարհում քաղցկեղի 29 տեսակների ախտորոշման ու մահացության ցուցանիշները։ Կազմակերպության վերջին զեկույցը ցույց է տվել, որ 2016-ին ամբողջ աշխարհում գրանցվել է քաղցկեղի 17,2 մլն նոր դեպք ու այդ հիվանդությունից մահացության 8,9 միլիոն դեպք։

2006-2016 թվականների ժամանակահատվածում ախտորոշված նոր դեպքերի քանակն ավելացել է 28 տոկոսով։ Այս նոր դեպքերի մեծ մասը պայմանավորված է կյանքի տեւողության ավելացումով, ու որպես հետեւանք՝ ծերացող բնակչության քանակի աճով։

Հետազոտողների տվյալներով՝ այս ցուցանիշների աճի  «մեղավորները» կարող են լինեն բարելավված սքրինինգը ու ախտորոշման նոր մեթոդները, որոնք կարող են քաղցկեղը հայտնաբերել շատ ավելի վաղ փուլերում։ Ի դեպ, մասնագետները անդադար խոսում են վաղ ախտորոշման  մեթոդների կարեւորության մասին:

Ըստ զեկույցի՝ դեպքերի ամենամեծ քանակությունը դիտարկվում է ցածր ու միջին եկամտի մակարդակ ունեցող երկրներում։ Նման երկրներում մարդիկ հաճախ են ծխում ու սնվում էժանագին կիսաֆաբրիկատներով։

Մասնագետների կարծիքով՝ ծխելը (ու նույնիսկ էլեկտրոնային ծխախոտը) քաղցկեղի զարգացման պատճառներից մեկն է։ Ըստ հետազոտության՝ թոքերի քաղցկեղի զարգացման հավանականությունը ծխողների մոտ 20 անգամ բարձր է չծխողների համեմատ։

Աշխատության հեղինակները գրում են, որ դա շեշտում է ծխելու դեմ ջանքերը կենտրոնացնելու կարեւորությունը այն երկրներում, որտեղ սոցիալ-ժողովրդագրական գործակիցը ցածր է (SDI)։

Անկասկած, չի կարելի հաշվի չառնել նաեւ բնապահպանական իրավիճակը, որը նույնպես ազդում է ուռուցքների զարգացման վրա (ամենեւին ոչ վերջին դերակատարումն ունի օդի աղտոտվածությունը)։  

Աշխատության հեղինակները հավելում են, որ պետական մակարդակով ընդունելով, որ ավտոմեքենաների, արդյունաբերական արտանետումներից ու նույնիսկ կենցաղային քիմիայից աղտոտված օդը բացասաբար է ազդում առողջության վրա,  հնարավոր կլիներ զգալիորեն նպաստել թոքերի քաղցկեղից մահացության նվազմանը։

Զեկույցում նշվում է, որ կանանց համար քաղցկեղի ամենամահացու տեսակն է մնում կրծքագեղձի քաղցկեղը։

Հետազոտությունը նաեւ բացահայտել է այն անհավասարությունը, որը պահպանվում է քաղցկեղի բուժման ոլորտում։ Եվ այսպես, տնտեսապես նվազ զարգացած երկրներում, որտեղ պատվաստումների ու սքրինինգի թանկարժեք ծրագրերը նվազ տարածված են, կանայք քառակի շատ են տուժում արգանդի վզիկի քաղցկեղից։  Այդ տարածարջաններում քաղցկեղի այս տեսակն է մահացու ելքերի ամենատարածված պատճառը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի