• Latest news

Երիտասարդ տարիքում ծննդաբերող կանայք ավելի շուտ են ծերանում

13 հունիսի, 2018  18:43

Երիտասարդ տարիքում ծննդաբերությունը կանանց վաղ ծերացման լուրջ գործոն է։ Վանկուվերում Համաշխարհային համաժողովի ժամանակ նման տվյալներ են ներկայացրել Հավայան համալսարանի գիտնականները։ Մինչեւ 20 տարեկանը ծննդաբերած կանայք 43 տոկոսով ավելի հաճախ են ենթարկվում վաղ դաշտանադադարի ռիսկին, քան իգական սեռի մյուս ներկայացուցիչները, հայտնել են մասնագետները։

Գիտնականները վերլուծել են տեղեկություններ աշխարհի տարբեր երկրների 1000 կանանց մասին։ Պարզվել է, որ աղքատ պետություններում բնակվող կանանց մոտ դաշտանադադարը սկսվում է 45 տարեկանում, այսինքն՝ գրեթե 10 տարի շուտ, քան ավելի բարեկեցիկ երկրներում բնակվող կանանց մոտ։ Բացի դրանից, հետազոտողների ստացած թվերը վկայում են այն մասին, որ վաղ դաշտանադադարի լուրջ գործոն կարող են դառնալ մանկության տարիներին զգացմունքային տառապանքները։

Մանկության տարիներին նման հոգեկան ապրումներ ունեցած յուրաքանչյուր երկրորդ կնոջ մոտ վաղ դաշտանադադար է գրանցվել։ Նախնական հետազոտությունները ցույց են տվել, որ այն կանայք, ում մոտ չափից շուտ է սկսվում դաշտանադադարը, ավելի հաճախ են տառապում գլխուղեղի անեւրիզմայից։ Նաեւ կան տվյալներ այն մասին, որ վաղ դաշտանադադարը կապ ունի կանանց մոտ սրտի հիվանդությունների զարգացման հետ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել