• Latest news

Այս մասին պետք է բոլորն իմանան. ի՞նչ անել ուղեղի կաթվածի դեպքում

14 մայիսի, 2014  20:13

Ուղեղի կաթվածը (ինսուլտը) չափազանց վտանգավոր մի վիճակ է, որը կարող է սպանել մարդուն կամ նրան հավիտյան հաշմանդամ դարձնել։ Սակայն ինսուլտի շատ հետեւանքներից կարելի է խուսափել, եթե հիվանդը ճիշտ ժամանակին ստանա համապատասխան օգնություն եւ տեղափոխվի հիվանդանոց։

Ո՞րն է առաջին օգնությունը ինսուլտի ժամանակ։ NEWS.am Medicine-ի թղթակցի այս հարցին պատասխանել է Երեւանի պետական բժշկական համալսարանի Նյարդաբանության ամբիոնի ղեկավար, բժշկական գիտությունների պրոֆեսոր Հովհաննես Մանվելյանը։

Դուք կասկածում եք, որ Ձեր մերձավոր մարդկանցից որեւէ մեկի մոտ կա ինսուլտի վտանգ, ապա այս դեպքում, ինչպես հայտնեց պրոֆեսորը, առաջին օգնությունը կլինի արագ շտապօգնություն կանչելը, քանի որ միայն մասնագետները կարող են ճիշտ եւ արդյունավետ բուժում նշանակել։

• Մինչ շտապօգնության աշխատակիցների գալը համոզվեք՝ արդյո՞ք հիվանդի շնչառությունը խաթարված է, թե ոչ։ Եթե այո, ապա նրան անհապաղ պետք է արհեստական շնչառություն տալ կամ գլխի համար այնպիսի հարմար դիրք գտնել, որ հիվանդը ինքնուրույն կարողանա շնչել։

• Եթե կան զարկերակային բարձր ճնշման նշաններ, ապա անհրաժեշտ է այն  իջեցնել՝ թեկուզ տնական միջոցներով։ Սակայն ճնշումը շատ իջեցնելն էլ վտանգավոր է, քանի որ դա կարող է հանգեցնել ավելի լուրջ բարդությունների։ «Այստեղ թաքնված վտանգ կա, ինչի մասին նախկինում անգամ բժիշկները չէին մտածում։ Երբ հիվանդը տեղափոխվում էր հիվանդանոց բարձր զարկերակային ճնշմամբ (200/150), նրան միզամուղ էին տալիս եւ կտրուկ իջեցնում զարկերակային ճնշումը մինչեւ 120/70։ Սա հանգեցնում էր երկրորդային իշեմիայի, քանի որ բացառված չէ, որ տվյալ հիվանդի զարկերակային նորմալ ճնշումը  150/100-ն է, իսկ ավելի ցածրի դեպքում արյունը չի հասնում ուղեղի հյուսվածքներին, եւ սա կարող է բարդություններ առաջացնել»,- բացատրեց բժիշկը։

• Շատ մասնագետներ նաեւ պնդում են, որ ինսուլտի դեպքում հիվանդին չի  կարելի ուտելիք կամ ընպելիք տալ, չէ որ տվյալ մարդու կլլող օրգանները կաթվածահար են եղել, եւ ուտելիքը կարող է ընկնել շնչուղիների մեջ եւ շնչահեղձություն առաջացնել։

• Եթե հիվանդը փսխում է, ապա մասնագետները խորհուրդ են տալիս նրան կողքի շրջել։ Դա կկանխի փսխումների հոսքը դեպի շնչուղիներ։

• Հիվանդի կիպ հագուստը ցանկալի է հանել, որպեսզի այն հիվանդին չխանգարի։

Պրոֆեսորը մեկ անգամ եւս հիշեցրեց, որ ինսուլտի դեմ պայքարող բոլոր «տնական մեթոդները» (օրինակ, ոտքերը տաք ջրի մեջ դնելը) անարդյունավետ են եւ կարող են անգամ վնասել, այդ պատճառով ինչքան հնարավոր է արագ, ցանկալի է մեկ ժամվա ընթացքում, հիվանդին պետք է տեղափոխել հիվանդանոց։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել