• Latest news

Աշնանն հակածխախոտային օրենքի նախագծի լրամշակված տարբերակը կուղարկվի խորհրդարան. Արսեն Թորոսյան

25 հունիսի, 2018  15:04

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) առողջապահության, սնուցման եւ բնակչության հարցերով գլոբալ պրակտիկայի տնօրեն Ֆադիա Սաադահին: Վերջինս Հայաստանում է՝ ծանոթանալու ՀԲ ընթացիկ ծրագրերի եւ ոլորտում բարեփոխումների ընթացքին, նաեւ քննարկելու մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված ապագա աջակցության հեռանկարները:

Կողմերը բարձր են գնահատել երկկողմ գործակցության մակարդակը, նաեւ անդրադարձել ՀԲ կողմից կազմվող զեկույցներում ու վարկանշային աղյուսակներում տարբեր ցուցանիշերի գծով Հայաստանի զբաղեցրած հորիզոնականներին ու դրանք բարելավելու հարցերին:

Ֆադիա Սաադահը հետաքրքրվել է այն առաջնահերթություններով, որոնք առողջապահական գերատեսչությունը շեշտադրում է իր քաղաքականության մեջ, ապա եւ այն ծրագրերով, որոնցում ակնկալվում է բանկի ֆինանսական եւ տեխնիկական աջակցությունը:

«Եկող տարվա առողջապահության ոլորտի բյուջետային ուղղակի հատկացումների «առյուծի բաժինը» հատկացվելու է առողջապահության առաջնային օղակին, քանի որ մեզ համար գերակա է հիվանդությունների կանխարգելումը: Այս նպատակով նաեւ քննարկում ենք սքրինինգային որոշ ծրագրերի ներդրումը, շեշտադրում ընտանեկան բժշկության ինստիտուտի «վերակենդանացումը»: Ծխելու դեմ պայքարն ամրագրում ենք օրենքով, եւ այս աշնանն արդեն օրենքի նախագծի լրամշակված տարբերակը կուղարկենք խորհրդարան»,-փոխանցել է նախարար Թորոսյանը:

Կողմերը պայմանավորվել են հետագա հանդիպումների միջոցով առավել սերտացնել գործակցությունն ու նոր թափ հաղորդել իրականացվող համատեղ քայլերին:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել