• Latest news

Առանց առնանդամի ծնված տղամարդը կյանքում առաջին անգամ սեքսով կզբաղվի (ֆոտո)

26 հունիսի, 2018  23:48

44-ամյա Էնդրյու Վարլդը (Բրիտանիա) առանց սեռական օրգանի է ծնվել եւ կյանքում երբեք սեքսով չի զբաղվել: Շուտով սակայն նրա կյանքը կփոխվի. վերջերս պլաստիկ վիրաբույժները նրան 50 հազար ֆունտ արժողությամբ առնանդամի պրոթեզ են տեղադրել:

Լոնդոնի համալսարանական հոսպիտալի բժիշկները հաջողությամբ առնանդամի իմպլանտի տեղադրման վերջին փուլ են կատարել: Ճիշտ է, առաջիկա 10 օրում նա ստիպված կլինի էրեկցիայի վիճակում ապրել, քանի որ հիմա իմպլանտը  «ուռած» է եւ աստիճանաբար կիջնի:

Բժիշկները տղամարդուն ասել են, որ նա պետք է 6 շաբաթ սպասի, մինչեւ կկարողանա իր վաղեմի ընկերուհու հետ վերջապես սեքսով զբաղվել:

Էնդրյուն միզապարկի էքստրոֆիա ունի՝ հազվագյուտ բնածին արատ, որի դեպքում միզապարկը մարմնից դուրս է ձեւավորվում: Էնդրյուն ունի ամորձիներ, բայց առնանդամ չունի: Դեռ փոքր տարիքում նա միզասեռական համակարգի արհեստական անցքի ստեղծման վիրահատություն է տարել:

2014-ին միայն Էնդրյուն անցքի հեռացման առաջին վիրահատությունը տարավ եւ հետագայում ամբողջ գործընթացի ավարտի համար եւս 2 տարի պահանջվեց: 2015-ին պլաստիկ վիրաբույժները մաշկից, մկաններից եւ ձախ ձեռքի նյարդերից, ինչպես նաեւ աջ ձեռքի երակներից առնանդամի համար հիմք ստեղծեցին:

Հաջորդ 3 տարիների ընթացքում վիրաբույժները քննարկում էին հիմնական վիրահատության անցկացման մանրամասները, մինչեւ այն ի վերջո 2017-ի դեկտեմբերին տեղի չունեացավ: Նախորդ ուրբաթ վերջապես Էնդրյուն վերջին վիրահատական ընթացակարգն անցավ, որից հետո ֆալոպլաստիկան ավարտվեց:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել