• Latest news

Կանացի սեռական հորմոնը կարող է կապակցված լինել տղամարդկանց մոտ միգրենի առաջացման հետ․ հետազոտություն

1 հուլիսի, 2018  22:42

Միգրենով տառապող շատ կանանց մոտ գլխացավի նոպաներն առաջանում են հորմոնալ ֆոնի փոփոխությունների ժամանակ։ Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ էստրոգենները (կանացի սեռական հորմոնները) կարող են որոշակի դեր կատարել նաև տղամարդկանց մոտ միգրենի զարգացման հարցում։Հետազոտությանը մասնակցել է 39 տղամարդ, որոնցից 22-ը տառապում էին միգրենից, իսկ 17-ի մոտ պարբերաբար լինում էին միգրենի նոպաներ (միջինը ամսական երեք անգամ)։

Leiden University Medical Center-ից բժիշկ Ռոն վան Օօստերհոութի ղեկավարությամբ՝ մասնագետները ուսումնասիրել էին կամավորների արյան նմուշները։ Պարզվել է, որ միգրենով տառապող տղամարդկանց մոտ էստրադիոլի մակարդակը նոպաների բացակայության ժամանակաշրջանում ավելի բարձր էր, քան միգրենից չտառապող մասնակիցների մոտ։

Կամավորների մոտ տեստոստերոնի մակարդակները նույնատեսակ էին։ Դա նշանակում էր, որ տեստոստերոնի ու էստրադիոլի ընդհանուր հարաբերակցությունը միգրեն ունեցող տղամարդկանց շրջանում ավելի ցածր էր։ Հետազոտողները հաշվի էին առել նաև այլ գործոններ, որոնք կարող էին ազդել արդյունքների վրա։ Մասնագետների խոսքով՝ էստրոգեններն ազդում են ցավի ընկալման վրա։ Բացի դրանից, դրանք ուղեղն ավելի զգայուն են դարձնում տարածվող կեղևային դեպրեսիայի հանդեպ, որը նույնպես կապակցված է միգրենի հետ։

Նաև հետազոտողները պարզել են, որ որոշ տղամարդկանց մոտ միգրենի նոպայից առաջ բարձրանում էր տեստոստերոնի մակարդակը։ Մասնավորապես դա տեղի էր ունենում այն տղամարդկանց մոտ, որոնք ունեին նոպաներին նախորդող ախտանշաններ, օրինակ հաճախակի հորանջոց, հոգնածություն, շատակերություն։ Հավանաբար վերոնշյալ ախտանշանների պատճառով տղամարդկանց մոտ աճում էր սթրեսի մակարդակը, ինչն էլ իր հերթին հանգեցնում էր տեստոստերոնի մակարդակի բարձրացմանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է