• Latest news▼

Կյանքում նպատակ ունենալը՝ երկարակեցության գաղտնի՞քն է

15 մայիսի, 2014  21:30

Երկար են ապրում այն մարդիկ, ովքեր ունեն կյանքի հստակ նպատակ եւ ինչ-որ զբաղմունք. այս եզրակացությանն են եկել գիտնականները։ Եթե մարդն ապրում է աննպատակային, անցնում թոշակի եւ ոչնչով չի զբաղվում, ապա նա դժվար թե կարողանա երկար ապրել, հայտնել է The Daily Mail-ը։

Ընդ որում խոսքը չի վերաբերում նոր եւ լիարժեք աշխատանք գտնելուն։ Դա կարող է լինել անգամ կամավոր գործունեություն, ինչ-որ երկարաժամկետ ծրագիր։ Նպատակն ինքնին դեր չունի, ընդգծում են Քարլեթոն համալսարանի գիտնականները։ Տեսությունը հետեւյալն է. միջին տարիքում կյանքի նպատակ ունեցող մարդիկ, շատ հաճախ ընտրում են առողջ ապրելակերպը՝ իրենց առջեւ դրված հանձնարարականները իրականացնելու համար։ Ընդ որում, ինչքան շատ նպատակներ լինեն, այնքան ավելի մեծ է երիտասարդ տարիքում առողջ ապրելակերպին անցնելու հավանականությունը։ Այս ամենը ցույց է տվել 6000 ամերիկացիների շրջանում անցկացված երկար ուսումնասիրությունները։ Հետազոտության սկզբում մարդկանց հարցրել են կյանքի նպատակի մասին, այնուհետեւ իրենց դրական կամ բացասական վերաբերմունքը հարաբերություններում եւ իրենց զգացմունքներում։

14 տարի անց հարցվածների 9%-ը մահացել է։ Ամենից շատ մահացել են այն մարդիկ, ովքեր չեն ունեցել կյանքի նպատակ, բողոքել իրենց բացասական զգացմունքների եւ հարաբերությունների մասին։ Զարմանալի չէ, որ թոշակի անցնելուց հետո ամբողջ կյանքում իրենց կատարած զբաղմունքը կորցրած տարեց մարդիկ սկսում են իրենց վատ զգալ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Read also
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll