• Latest news

Նիհարելը կարող է ազատել առիթմիայից․ հետազոտություն

3 հուլիսի, 2018  11:53

Քաշի նվազումը ճարպակալումով տառապող մեծահասակներին ազատում է շողացող առիթմիայից, որը սրտի ռիթմի տարածված խանգարում է։ Ըստ University of Adelaide համալսարանի գիտնականների՝ առիթմիան անհետանում է իրենց քաշի առնվազն 10 տոկոսից ազատված   կամավորների մեծամասնության մոտ։

Հետազոտությանը մասնակցել էր ճարպակալում ու շողացող առիթմիա ունեցող 355 մարդ։ Կամավորները պետք է հետևեին քաշի նվազման ծրագրին։ Այն ներառում էր անհատական սննդակարգ ու կենսակերպի վերաբերյալ ռեկոմենդացիաներ ։ Ընդհանուր առմամբ մասնակիցները սահմանափակում էին իրենց սննդակարգի կալորիականությունն ու խուսափում վերամշակված ու ածխաջրերով հարուստ մթերքների գործածումից։

Բացի դրանից, կամավորները մարզվում էին՝ նրանք ֆիզիկական ակտիվությանը հատկացնում էին շաբաթական 200 րոպե ՝ օրական մոտ 30 րոպե։ Մասնակիցներին նաև օգնել են հաղթահարել առիթմիային նպաստող մյուս գործոնները՝ օրինակ հիպերտոնիան, շաքարի բարձր մակարդակն ու քնի ապնոեն։

 Հետազոտության ընթացքում առիթմիայից ազատվել է կամավորների ավելի քան 50 տոկոսը։ Լավագույն արդյունքների էին հասել նրանք, ովքեր ազատվել էին իրենց սկզբնական քաշի առնվազն 10 տոկոսից։ 10 տոկոսով նիհարած 135 մարդկանց 88 տոկոսը հաջորդ տարվա ընթացքում կամ առհասարակ չի  բախվել առիթմիայի, կամ էլ նրանց կայուն առիթմիան վերածվել է պարոկսիզմալ առիթմիայի։

Կայուն առիթմիայի դրվագները կարող են շաբաթներ տևել ու բուժում պահանջել, իսկ պարոքսիզմալ առիթմիայի դրվագները սովորաբար պահպանվում են մեկ շաբաթից էլ քիչ ու ինքնուրույն են անցնում։ Իրենց քաշի ընդամենը 3 տոկոսից ազատված 116 մասնակիցների 41 տոկոսի  մոտ պարոքսիզմալ առիթմիան կայուն է դարձել։ Այդ խմբից ընդամենը մեկ մարդու մոտ է հակառակը դիտարկվել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել