• Latest news

Անպտուղ տղամարդկանց շրջանում մեծ է շագանակագեղձի ագրեսիվ քաղցկեղի զարգացման վտանգը

5 հուլիսի, 2018  23:48

Անպտուղ տղամարդիկ, որոնք արտամարմնային բեղմնավորման ընթացքում ստիպված են եղել ենթարկվել, այսպես կոչված, սերմնաբջիջների ինտրացիտոպլազմատիկ ներարկման (ICSI՝ IntraCytoplasmic Sperm Injection) միջամտության, մյուսներից ավելի հաճախ են բախվել շագանակագեղձի քաղցկեղի վաղ զարգացման հետ: Այսպիսի եզրահանգում են կատարել Լունդսի համալսարանի գիտնականները՝ վերլուծելով Շվեդիայում բոլոր հայրերի եւ 1994-2014 թվականներին ծնված նրանց երեխաների առողջական վիճակի մասին տվյալները:

ICSI միջամտություն կարող է անհրաժեշտ լինել, եթե տղամարդու սերմնաբջիջները բավականաչափ ակտիվ չեն կամ չափազանց քիչ են: Այս գործողության ժամանակ բժիշկները արհեստականորեն սերմնաբջիջը ներարկում են ձվաբջջի մեջ: Պարզվել է, որ տղամարդիկ, որոնց սերմնաբջիջներով նման մանիուլյացիաներ են անցկացրել, 35 տոկոսով ավելի հաճախ են տառապում շագանակագեղձի քաղցկեղով, քան նրանք, ովքեր կարողացել են երեխա բեղմնավորել բնական ճանապարհով:

ICSI-ն արտամարմնային բեղմնավորման մաս է, սակայն անցկացվում է միայն տղամարդկանց մոտ անպտղության ախտորոշման դեպքում: Գիտնականները հայտնաբերել են, որ ԱՄԲ-ն ինքնին ոչ մի կերպ չի համահարաբերակցվում շագանակագեղձի քաղցկեղի վտանգի հետ: Քաղցկեղի մեծ հավանականությունը գրանցվել է միայն նրանց շրջանում, ովքեր բեղմնավորման համար ստիպված էին ICSI-ի դիմել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել