Աերոբիկայի վարժություններն օգտակար են սրտի եւ թոքերի համար, սակայն հարկ է չմոռանալ նաեւ ուժային մարզումների մասին. գիտնականները խորհուրդ են տալիս շաբաթական գոնե 2 անգամ ուժային վարժություններ կատարել:
Ուժային են համարվում ծանրաբեռնմամբ վարժությունները: Սակայն թենիսը եւ պարերը եւս նման արդյունք են ունենում:
Բժիշկները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել գնդակով խաղերին, թենիսին, պարերին, ձողերով սկանդինավյան քայլքին, ուժային վարժություններին (ծանրաբեռնմամբ, ռետինե լարանով կամ սեփական քաշով): Յոգան, չինական մարմնամարզությունը եւ հեծանիվն, իրենց հերթին, անդրադառնում են ոսկորների, մկանների վիճակի վրա եւ հավասարակշռություն զարգացնում:
Մկանային ուժի եւ ամուր ոսկորների հավասարակշռումը կարող է իրապես բարելավել մարդու վիճակը ծերանալուն զուգահեռ, հղիության, դաշտանադադարի ժամանակ, որեւէ հիվանդություն սկսվելու պահին, հոսպիտալացումից հետո վերականգնվելիս, ինչպես նաեւ նվազեցնել վաղ մահվան վտանգը:
Որպես կանոն, մկանային եւ ոսկրային զանգվածի բարձրակետին հասնում են 30 տարեկանում: Առավել մեծահասակ մարդիկ պետք է այն պահպանեն:
Իհարկե, օսթեոպորոզով մարդկանց խորհուրդ է տրվում մարզումներին զգուշավոր վերաբերվել: Ընդհանուր առմամբ, մեծահասակ մարդիկ շաբաթական նվազագույնը 150 րոպե աեորոբիկայի չափավոր ակտիվության կարիք ունեն եւ շաբաթական նվազագունը 2 անգամ ուժային վարժությունների՝ հիմնական մկանների մշակման համար:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day