30-ամյա կինը մահացել է խոհանոցում մաքրություն անելիս

10 հուլիսի, 2018  17:28

Մադրիդից (Իսպանիա) 30-ամյա կինը մահացել է խոհանոցում երկու ժամ տեւած մաքրության ժամանակ մաքրող արտադրանքից թուավորվելու պատճառով: Ամենայն հավանականությամբ, կենցաղային քիմիկատների երկարատեւ ազդեցությունը սրտի կանգ է առաջացրել:

Ինչպես հայտնում են արեւմտյան լրատվամիջոցները, կինը մաքրություն կատարելիս օգտագործել է ամոնիում պարունակող մաքրող միջոցներ: Երկուշաբթի մոտ ժամը 3-ին կինն ինքնուրույն է շտապ օգնություն կանչել: Հեռախոսով նա տեղեկացրել է, որ կարճ ժամանակ առաջ գիտակցությունը կորցրել է եւ իրեն վատ է զգում: Սակայն այն պահին, երբ փրկարարները մոտեցել են նրա տանը, զանգերին եւ թակոցներին այլեւս ոչ ոք չէր պատասխանում, ստիպված էին դուռը կոտրել: Կնոջը հայտնաբերել են հատակին՝ սրտի կանգի նշաններով:

30 րոպե նրան սիրտ-թոքային վերակնեդանացում են կատարել, սակայն ապարդյուն: Դիահերձարանում նրա մոտ հայտնաբերվել են ամոնիումի գոլորշիները շնչելու հետեւանքով սուր ինտոքսիկացիայի նշաններ:

Նշենք, որ ամոնիումը բավականին հաճախ է պարունակվում պատուհանների, խոհանոցի եւ զուգարանի մակերեւույթների լվացման միջոցներում: Ամոնիումի բարձր խտության դեպքում կարող են առաջանալ աչքերի, քթի եւ կոկորդի լորձաթաղանթի այրվածքներ: Հայտնի է, որ ամոնիումը բերում է նաեւ թոքերի ու սրտի չգործելուն, այն գերլարում է ուղեղի պաշտպանական ֆունկցիաները, ինչն առաջացնում է դրա վնասում:

Մասնագետները նշում են, որ տնային մաքրող նյութերով թունավորման հետեւանքով մահվան դեպքերը, համենայնդեպս, հազվադեպ են: Որպես կանոն,  հաստատությունների մեծ մաքրության համար նախատեսված արտադրանքում քիմիկատները լավ լուծված են: Արդյունաբերականական արտադրանքնում վտանգավոր նյութերի խտությունը շատ ավելի բարձր է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի