• Latest news

Հայաստանում նախատեսվում է ծխախոտային արտադրանքի գովազդն ամբողջությամբ արգելել ըստ Շրջանակային կոնվենցիայի. մասնագետ

24 հուլիսի, 2018  13:09

Ներկայումս Հայաստանում ծխախոտի գովազդն արգելված է հեռուստատեսությունում, ռադիոյով, թերթերի առաջին եւ վերջին էջերին ու ներսի էջերին, սակայն ծխախոտային արտադրանքի գովազդի վերաբերյալ երկրի քաղաքականությունը դեռեւս չի համապատասխանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիային, որին Հայաստանը միացել է դեռեւս 2004 թվականին: Այս մասին հուլիսի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը:

Ինչպես շեշտեց մասնագետը Շրջանակային կոնվենցիայով արգելվում է ծխախոտային արտադրանքի ցանկացած գովազդը, այդ թվում՝ վաճառքի առաջմղման բոլոր հնարավոր ձեւերը եւ ծխախոտային ընկերությունների կողմից միջոցառումների հովանավորումը: Հայաստանում դեռեւս արգելված չէ ծխախոտի վաճառքի առաջմղումը եւ տեղադրությունը, շատ խանութներում ծխախոտը ոչ միայն տեսանելի տեղում է դրվում, այլ նույնիսկ դեռահասների տեսադաշտի մակարդակում: Դեռեւս չկա նաեւ օրենք, որը ծխախոտային ընկերություններին արգելում է տարբեր միջացառումների հովանավորումը:

Ինչպես նշեց Բազարչյանը, այս ամենը, սակայն, հաշվի կառնեն «Ծխախոտային արտադրանքի օգտագործման բացասական ազդեցության նվազեցման մասին» (անվանումն աշխատանքային է եւ կարող է փոխվել) օրենքների նոր փաթեթում, որը դեռեւս մշակման փուլում է: Կլինեն օրենքներ, որոնք կարգելեն ծխախոտային արտադրանքի ցանկացած գովազդը, այդ թվում՝ տեղադրումն ու հովանավորումը, ինչպես նաեւ օրենքներ, որոնք կարգելեն հասարակական վայրերում ծխելը:

Ինչպես նշեց Ալեքսանդր Բազարչյանը, գրեթե 15-20 օր հետո օրենքների փաթեթը պատրաստ կլինի եւ քննարկման կդրվի: Դեռեւս հայտնի չէ, թե երբ կհայտնվի խորհրդարանում:

Ինչպես իր հերթին շեշտեց Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնի փոխտնօրեն Դավիթ Պետրոսյանը, նախագծի հիմնական նպատակն է երկրի բնակչության առողջության պաշտպանությունը: Ծխողների թվի նվազեցումը եւ հասարակական վայրերում ծխելու արգելքը կարող են զգալիորեն նվազեցնել սիրտ-անոթային եւ ուռուցքային հիվանդություններով հիվանդացությունը, որոնք շարունակում են մնալ երկրում մահացության առաջատար պատճառները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել