• Latest news

Շաքարը կարող է բարելավել տարեց մարդկանց հիշողությունը. հետազոտություն

24 հուլիսի, 2018  22:25

Արյան մեջ շաքարի մակարդակի մեծացումը 60-ն անց մարդկանց մոտ կարող է բարելավել հիշողությունը եւ ընդհանուր վիճակը: Այսպիսի անսպասելի եզրակացություն են կատարել University of Warwick-ի (Մեծ Բրիտանիա) գիտնականները:

Նրանք հետազոտություն են կատարել 17-18 եւ 65-82 տարեկան կամավորների մասնակցությամբ: Նրանցից ոմանց տվել են շաքարով լուծույթ, մյուսներին՝ պլացեբոյով լուծույթ: Յուրաքանչյուր կամավոր պետք է կատարեր հիշողության ստուգման խնդիրներ: Ըստ որում՝ գնահատվել է ոչ միայն հիշողությունը, այլեւ տրամադրությունը եւ ներդրած ջանքերի անձնական գնահատականը: Պարզվել է, որ շաքարով լուծույթը ե՛ւ երիտասարդ, ե՛ւ տարեց կամավորներին ավելի եռանդուն է դարձրել:  Սակայն այն կարողացել է զգալիորեն բարելավել տրամադրությունը եւ հիշողության որակը բարձրացնել միայն տարեցների մոտ: 

Հետաքրքիր է, որ չնայած մարդիկ մեծ ջանքեր են գործադրել խնդիրների կատարման համար, շաքարի շնորհիվ այդ գործընթացն ընկալել են որպես պակաս էներգածախսատար: Դրական արդյունք ստանալու համար բավական էր ընդամենը 25 գրամ շաքարը: Ճիշտ է, արդյունքը ժամից ավելի չէր տեւում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll