• Latest news▼

Գիտնականները ուղեղի քաղցկեղի եւ էլեկտրամագնիսական դաշտերի միջեւ կապ չեն հայտնաբերել

1 օգոստոսի, 2018  22:44

Բարսելոնի Գլոբալ առողջապահության ինստիտուտի գիտնականները էլեկտրամագնիսական ճառագայթման եւ ուղեղի քաղցկեղի միջեւ կապ չեն հայտնաբերել: Աշխատանքը հրապարակվել է Environment International ամսագրում:

Մարդկանց մեծ մասը վախենում է էլեկտրամագնիսական ճառագայթումից, կարծելով, որ այն կարող է գլխուղեղի ուռուցքների ձեւավորմանը հանգեցնել: Բնակչության վախերը մասնակիորեն ունեն իրենց հիմնավորումները, քանի որ էլեկտրամագնիսական ճառագայթումը ներառում է նաեւ ուլտրամանուշակագույն, ռենտգենյան եւ գամմա ճառագայթումը, որոնք իսկապես կարող են քաղցկեղային հիվանդությունների զարգացմանը նպաստել:

Բարսելոնի Գլոբալ առողջապահության ինստիտուտի մասնագետները օգտվել են INTEROCC (միջազգային հետազոտություն, որը վերաբերում է 7 երկրներին, ներառյալ Ֆրանսիային, Գերմանիային եւ Բրիտանիային) հետազոտման մեծածավալ քաղվածքներից:

Հետազոտողները մշակել են մի քանի տեսակի էլեկտրամագնիսական ալիքների՝ գերերկարներից մինչեւ կարճ (3 կՀց-ից մինչեւ 10 ՄՀց) եւ գերկարճերի (10 ՄՀց-ից մինչեւ 300 ԳՀց)  գնահատման մատրիցներ: Այս երկարության ալիքների ազդեցությանը մարդիկ հաճախ աշխատատավայրերում են ենթարկվում:

Ուսումնասիրության մեջ ներգրավվել է ընդհանուր 2 544 մարդ, որոնք տառապում են գլիոմայից` ուղեղի առաջնային ուռուցքից, եւ «մենինգիոմայի» (ուղեղի թաղանթի բջիջներից աճող ուռուցք) ախտորոշմամբ 1924 մարդ:  Որպես ստուգողական խումբ հանդես է եկել 5 601 մարդ:

«Սա մինչ օրս ուռուցքների զարգացման եւ էլեկտրամագնիսական ճառագայթման ազդեցության միջեւ կապի մասին խոշորագույն ուսումնասիրություն է», - ընդգծում է ուսումնասիրության հեղինակ Էլիզաբեթ Կարդիսը:

Հաշվարկները ցույց են տվել. ուղեղի ուռուցքների հաճախականության եւ ուսումնասիրության ժամանակ մասնակիցների ճառագայթման միջեւ ոչ մի ընգդծված կապ չկա:

Սակայն այնուամենայնիվ դեռ վաղ է ասել ճառագայթման միանշանակ անվնաս լինելու մասին. ուսումնասիրության բոլոր մասնակիցներից միայն 10 տոկոսն է ուժեղ ազդեցության ենթարկվել: Նրանց շրջանում  ուռուցքների զարգացման վտանգը մի փոքր բարձր է եղել:

 «Թեեւ մենք չկարողացանք դրական համահարաբերակցություն գտնել, այն փաստը, որ մենք էլեկտրամագնիսական ճառագայթման ենթարկված խմբի մեջ բարձր ռիսկի նշաններ ենք նկատել, արժանի է հետագա ուսումնասիրության», - ասում է հետազոտող Խավիեր Վիլան:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll