Ֆիզիկական ակտիվության երկարատեւ բացակայությունը կարող է վտանգավոր լինել առողջության համար եւ հանգեցնել դիաբետի ավելորդ քաշ ունեցող մարդկանց մոտ, հաղորդում է The Daily Mail-ը:
Կանադական McMaster University-ի մասնագետների հետազոտության համաձայն՝ երկու շաբաթվա ընթացքում 1.000 քայլից պակաս անող մարդկանց մոտ արյան մեջ շաքարի մակարդակը բարձրանում է: Սա, իր հերթին, կարող է հանգեցնել ինսուլինային ռեզիստենտության զարգացման, որը երկրորդ տիպի դիաբետի զարգացման պատճառ է դառնում: Հատկանշական է, որ շաքարի բարձր մակարդակ արձանագրվում է դեռ երկար ժամանակ, եթե նույնիսկ մարդը սկսում է ակտիվ կենսակերպ վարել:
Բժիշկների խոսքով՝ խնդիրն առանձնապես արդիական է տարեցների մոտ, որոնք շատ ժամանակ են անցկացնում տանը կամ հիվանդանոցում երկարատեւ բուժում են անցնում: Այդպիսով, ֆիզիկական ակտիվությունը նվազագույնի է հասնում, ինչը վտանգավոր է առողջության համար երկարատեւ հեռանկարում:
Դիաբետը մեծացնում է ուղեղի կաթվածի, սրտի եւ օնկոլոգիական հիվանդությունների զարգացման վտանգը: Այն կարող է նաեւ հանգեցնել տեսողության կորստի եւ չլավացող խոցերի պատճառով անդամահատման պատճառ դառնալ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր