• Latest news

Երկարատեւ ընդունելու դեպքում ասպիրինն առողջության համար վտանգավո՞ր է

1 սեպտեմբերի, 2018  16:28

Պարզվում է՝ ասպիրինը վտանգավոր է սիրտ-անոթային հիվանդություններով մարդկանց համար: Այսպիսի եզրահանգում է կատարել Օքսֆորդի (Բրիտանիա) գիտնականների խումբը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են միանգամից մի քանի պարբերականներում, մասնավորապես՝ Lancet  եւ The New England Journal of Medicine ամսագրերում, ինչպես նաեւ ներկայացվել են Մյունխենում կայացած Սրտաբանների եվրոպական միության հանդիպման ժամանակ:

Նախկինում կարծիք կար, որ ամեն օր ասպիրինի ոչ մեծ դոզաներ ընդունելով մարդը կարող է նվազեցնել սրտի եւ գլխուղեղի կաթվածի հավանականությունը: Սա հատկապես խորհուրդ էր տրվում նրանց, ովքեր սրտի հետ կապված խնդիրներ ունեին: Սակայն, վերջին տվյալներով, ասպիրինը նրանց ոչ միայն չի օգնում, այլեւ կարող է արյունահոսություն առաջացնել:

Վերջին հետազոտություններն ընդգրկել են փորձարկվողների ահռելի ընտրություն, որոնք տարբեր հիվանդություններ ունեին՝ սկսած անոթների խնդիրներից, ավարտած դիաբետով:

Անցկացված հետազոտության համաձայն՝ ասպիրին դեղամիջոցը չի արդարացրել իր հանրահայտությունը սրտի նոպաների եւ կաթվածների կանխման վերաբերյալ այն մարդկանց շրջանում, որոնք նախկինում առողջության հետ կապված նման խնդիրներ չեն ունեցել:

Գիտնականները փորձել են պարզել ասպիրինի կիրառման դրական էֆեկտը դիաբետով մարդկանց մոտ, որոնք, մեծ հավանականությամբ, մահանում են սրտի հետ կապված խնդիրներից, եւ հայտնաբերել են, որ ոչ մեծ բուժական էֆեկտը փոխհատուցվել է ծանր արյունահոսության մեծ վտանգով: Ասպիրինը ոչ մի ձեւով չի ազդում բարձր ճնշմամբ կամ խոլեստերինով հիվանդների վրա: Ծխողները նույնպես հայտնվել են այն խմբում, որի վրա ասպիրինը չի ազդում:

Նախկինում գիտնականները ենթադրում էին, որ ասպիրինը կնվազեցնի քաղցկեղային ուռուցքի զարգացման հավանականությունը, սակայն սա եւս առասպել է:

«Եթե դուք առողջ եք, ապա, հավանաբար, չարժի այն ընդունել»,- ասել է հետազոտության ղեկավարներից մեկը՝ Անգլիայի Օքսֆորդի համալսարանի բժիշկ Ջեյն Արմիթիջը:

Հետազոտությանն ընդհանուր մասնակցել է ավելի քան 12 հազար մարդ: 10 տարի շարունակ մի խմբին տվել են օրական 100 միլիգրամ ասպիրին, մյուսը փուչ դեղ է ստացել: Արդյունքում պարզվել է, որ մարդիկ, որոնք հաճախ են ասպիրին ընդունել, տառապել են արյունահոսություններով՝ ստամոքսի, քթի եւ աղիների:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է