• Latest news

Տարեց կանանց պարագայում քաշի կորուստը կարող է բացասաբար անդրադառնալ առողջության վրա

6 սեպտեմբերի, 2018  10:45

Մեծ կանանց պարագայում քաշի կորուստ կարող է բացասաբար անդրադառնալ նրանց առողջության վրա: Այս մասին ասվում է Journal of the American Geriatrics Society-ում հրապարակված հոդվածում:

Քալիֆորնիայի Kaiser Permanente առողջության հետազոտության կենտրոնի մասնագետները երկու տասնամյակ շարունակ հետեւել են 1.323 կանանց, որոնց միջին տարիքը գիտափորձի 68 տարեկան է եղել: Հետազոտության ընթացքում հաշվի են առել այնպիսի գործոններ, ինչպիսիք են ֆիզիկականակտիվությունը, մարմնի զանգվածի ինդեքսնու քաշը, ծխելու եւ ալկոհոլ օգտագործելու հանգամանքը:

Պարզվել է, որ այն կանանց շրջանում, որոնք ուսումնասիրության ընթացքում նիհարել են 9 եւ ավելի կիլոգրամ, կրկնակի մեծացել է ազդրի կոտրվածքի բախվելու հավանականությունը: Բացի այդ՝ նրանց մոտ նվազագույն ֆիզիկական ակտիվություն է գրանցվել, իսկ հաջորդող հինգ տարիներին մահանալու վտանգը 74%-ով ավելի է եղել՝ ի տարբերություն այն կանանց, ովքեր քաշ չեն կորցրել:

Այսպիսով, ըստ հետազոտության հեղինակների, 80 տարեկանից հետո քաշ կորցնելը կարող է հանգեցնել առողջության համար լուրջ հետեւանքների:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll