• Latest news

Գիտնականները խորհուրդ են տալիս հիվանդանոցների զուգարաններում չօգտվել ձեռքերը չորացնող սարքերից

7 սեպտեմբերի, 2018  16:38

University of Leeds-ի գիտնականները կոչ են անում արգելել հիվանդանոցների զուգարաններում ձեռքերը չորացնող սարքերի օգտագործումը: Ապացուցվել է, որ այդ սարքերը 5 անգամ ավելի շատ են մանրէներ տարածում, քան թղթե սրբիչները:

Գիտնականները պարզել են, որ չոր օդի ուժեղ հոսանքները հաստատությունում տարածում են վտանգավոր ախտածիններ, ինչից հետո դրանք ընկնում են այլ մարդկանց վրա: Թղթե սրբիչներ օգտագործելու դեպքում այդ մանրէների տարածումը 5 անգամ նվազում է՝ չորացնող սարքերի օգտագործման համեմատ: Մանրակրկիտ վերլուծությունները ցույց են տվել, որ օդում եւ հաստատությունների մակերեւույթին այդ վտանգավոր մանրէների մակարդակը բարձր է: Դրանք կարող են հարուցել սեպսիս, թոքաբորբ եւ գաստրոէնտերիտ:

Միկրոկենսաբանության ոլորտի փորձագետներն ընդգծում են, որ խնդիրը ծագում է այն մարդկանցից, ովքեր շատ մանրակրկիտ չեն լվանում ձեռքերը: Լիովին չմաքրելով ձեռքերը մանրէներից՝ դրանք չոր օդի հոսանքի հետ հայտնվում են շրջապատի առարկաների վրա, մի քանիսը մնում են օդում, կարող են նստել հագուստի եւ այլ մարդկանց մաշկի վրա, որոնք գտնվում են զուգարանում, ինչպես նաեւ այլ մակերեւույթների վրա: Եթե մարդիկ հպվեն վարակիչ մանրէներին, նրանց կսպառնա ինչ-որ բանով վարակվելու հավանականություն:

Թղթե սրբիչները ներծծում են ջուրը եւ դրա հետ միասին մանրէները, որոնք մնացել են ձեռքերի վրա: Բացի այդ, այդպիսի սրբիչները սովորաբար նետում են աղբամանը, ուստի հետագա վարակման հավանականությունը հասնում է նվազագույնի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել