Ինչպես հայտնի է, Հայաստանը հայտնվել է ծերացող հասարակությունների շարքում (ըստ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետազոտության)։ Այդ պայմաններում առանձնահատուկ կարևորություն է ձեռք բերում տարեցների առողջապահությունը և ծերաբուժության՝ գերիատրիայի կայացումն ու զարգացումը որպես ինքնուրույն գիտաճյուղի։
Հաշվի առնելով այդ հանգամանքն ու ժամանակակից մարտահրավերները՝ Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիան ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համատեղ սույն թվականի սեպտեմբերի 28-29-ը Էրեբունի Պլազայում կազմակերպում է «Գերիատրիայի առաջին համահայկական միջազգային կոնգրեսը», որը մեր երկրում առաջին լուրջ քայլն է ծերաբուժության և ծերաբանության ինստիտուտի զարգացման ճանապարհին։
Կոնգրեսի նպատակն է համախմբել սփյուռքի և օտարերկրյա մասնագետներին, ապահովել փորձի արդյունավետ փոխանակումը, լրացնել այն բացը, որ կա ոլորտի գիտական կյանքում, ինչպես նաև նպաստել տարբեր մասնագիտացումներ ունեցող բժիշկների միջև համագործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը։
Կոնգրեսը հավաստագրված է լինելու Առողջապահության նախարարության կողմից և մասնակիցներին շնորհվելու են ՇՄԶ տեսական կրեդիտներ (ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ): Լսարան՝ թերապևտներ, ընտանեկան բժիշկներ, սրտաբաններ, նյարդաբաններ։
ՍԵԿՑԻԱՆԵՐ
▶ «Համակցված հիվանդություններ և գերիատրիկ համախտանիշ»
համանախագահողներ` պրոֆ. Միքայել Զաքարի Նարիմանյան և Լամարա Աշոտի Մանուկյան
▶ «Օնկոգերիատրիա»
համանախագահողներ` պրոֆ. Գրիգոր Խաչատուրի Բադալյան և Արտեմ Վյաչեսլավի Ստեփանյան
▶ «Գերիատրիկ ֆարմակոթերապիայի առանձնահատկությունները»
համանախագահողներ՝ պրոֆ․ Նարինե Ռուբենի Միրզոյան և Վահե Սամվելի Մելիքսեթյան
▶ «Կնոջ և տղամարդու առողջություն»
համանախագահողներ` պրոֆ․ Երվանդ Սերգեյի Հարությունյան և Իննա Գեորգիի Պերսոյան
▶ «Սիրտ-անոթային հիվանդությունները գերիատրիայում»
համանախագահողներ՝ պրոֆ․ Պարունակ Հարությունի Զելվեյան, Լամարա Աշոտի Մանուկյան
▶ «Նեյրոդեգեներատիվ հիվանդություններ և կոգնիտիվ խանգարումներ»
համանախագահողներ` Սամսոն Գաբրիելի Խաչատրյան և Էլեն Արայիկի Մխիթարյան
Կոնգրեսի ծրագրին կարելի է ծանոթանալ այստեղ։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր